BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ18 հավաքականը՝ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր
27 Հուլիս 2025

Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ18 հավաքականը՝ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր

Կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Անդորրայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Հայաստանի հավաքականը եզրափակիչ խաղում 63։60 հաշվով պարտվեց Վրաստանի թիմին և արժանացավ առաջնության արծաթե մեդալներին:

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր: Նա գրանցել է դաբլ-դաբլ՝ վաստակելով 26 միավոր և կատարելով 21 ռեբաունդ: Նա նաև 6 արդյունավետ փոխանցում է կատարել:

Հիշեցնենք, որ մինչ եզրափակիչ հասնելը Հայաստանի հավաքականը խմբային փուլում հաղթել էր Ալբանիայի ու Անդորրայի հավաքականներին, իսկ կիսաեզրափակիչում առավելության էր հասել Մալթայի ընտրանու նկատմամբ։

Նախորդ հոդվածը
Դյորը չհաղթեց Հունգարիայի առաջնության մեկնարկային տուրում
Հաջորդ հոդվածը
Շերիֆն առաջնությունում պարտվեց 2024 թվականի մայիսից ի վեր 1-ին անգամ․ Սերոբյանը մասնակցեց խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։