BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Աղբյուր. Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Դորտմունդի Բորուսիայում
29 Հուլիս 2025

Աղբյուր. Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Դորտմունդի Բորուսիայում

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Դորտմունդի «Բորուսիայում»: Այս մասին հայտնում է TransferFeed-ը:



Հաղորդվում է, որ գերմանական ակումբի սկաուտները տևական ժամանակ է հետևում են Սպերցյանին և լրջորեն հետաքրքրված են նրա ծառայություններով: Նշվում է, որ 22.5 միլիոն եվրոյի (18.7 միլիոն ֆունտ ստերլինգ) առաջարկը կարող է բավարար լինել նրա տրանսֆերն ապահովելու համար

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա հայ ֆուտբոլիստին ցանկացել է ձեռք բերել «Սաութհեմփթոնը», որը նախորդ մրցաշրջանի արդյունքներով հայտնվել է Չեմպիոնշիփում։  Ըստ լուրերի՝ Սպերցյանը դիտարկել է անգլիական թիմի առաջարկը, բայց որոշել էր մերժել այն։ Մինչ այդ մամուլում լուրեր էին շրջանառվում «Լիդսի» կողմից հայ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին։

Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 26 խաղ՝ խփելով 11 գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը
Ըմբիշ Ջանես Նազարյանը Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում կգոտեմարտի ոսկե մեդալի համար
Հաջորդ հոդվածը
Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը համաշխարհային ռեկորդով դարձել է Եվրոպայի չեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։