BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Կանանց Չեմպիոնների լիգա. Փյունիկի աղջիկների թիմը դուրս է եկել որակավորման փուլի եզրափակիչ
30 Հուլիս 2025

Կանանց Չեմպիոնների լիգա. Փյունիկի աղջիկների թիմը դուրս է եկել որակավորման փուլի եզրափակիչ

Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի կիսաեզրափակչում «Փյունիկի» աղջիկների թիմն այսօր Հյուսիսային Մակեդոնիայում մրցել է բուլղարական «ՆՍԱ Սոֆիայի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:

Հանդիպման միակ գնդակը հեղինակել է Վիկտորիա Ասատրյանը: Ի դեպ սա «Փյունիկ Աղջիկների» առաջին պատմական հաղթանակն էր Կանանց Չեմպիոնների լիգայի շրջանակում:

Հաջորդ փուլում երևանյան թիմը կմրցի «Լյուբոտեն» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։ Այդ խաղն այսօր երեկոյան է:

Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի եզրափակիչը և երրորդ տեղի հանդիպումները կկայանան օգոստոսի 3-ին։


Նախորդ հոդվածը
ՀՖՖ մրցավարական 2 անձնակազմ կսպասարկի ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումներ
Հաջորդ հոդվածը
Հայ 2 ըմբիշ կգոտեմարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։