BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Խաղից առաջ գիտեինք, որ մրցավարն այսպես է դատելու․ Ռոբերտ Արզումանյանը՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղից հետո
03 Օգոստոս 2025

Խաղից առաջ գիտեինք, որ մրցավարն այսպես է դատելու․ Ռոբերտ Արզումանյանը՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղից հետո

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի ԲԿՄԱ-«Ուրարտու» հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է խաղի մասին՝ դժգոհելով մրցավարությունից։

«Ավելի լավ պետք է խաղայինք ու կարող էինք ավելի լավ խաղալ, բայց այդ պարագայում նույնիսկ բազմաթիվ գոլային պահեր ունեինք, որ չիրացրեցինք։ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները լավ, երիտասարդ ֆուտբոլիստներ են, բայց խաղից առաջ գիտեինք, որ մրցավարն այսպես է դատելու ու հենց այսպես էլ եղավ, բայց այսքան չէինք էլ սպասում։ Չափից շատ էր։ Երկու 11-մետրանոցի չնշանակումը, 2-րդ դրվագում ակնհայտ ձեռքով խաղ, ձեռքի շարժում։ Ուղղակի արդեն պարզ եղավ, թե ինչպես են մրցավարները տրամադրված, բայց դա իրենց պատիվ չի բերում։ Թե՞ իրենց մակարդակն է, որը չեմ կարծում, մենք բարձրակարգ մրցավարներ ունենք, որոնք եվրոպական խաղերում իրենց լավ են դրսևորում, բայց սա չափից շատ է կարծեմ», - նշել է Արզումանյանը։

ԲԿՄԱ-«Ուրարտու» հանդիպման գլխավոր մրցավարն Աշոտ Հարությունյանն էր։ Վերջինս, հիմնական ժամանակին ավելացարած 5-րդ րոպեին 11-մետրանոց նշանակեց ԲԿՄԱ-ի դարպասին, իսկ մի քանի րոպե անց, ՎԱՌ-ի օգնությամբ դիտելով կրկնապատկերը՝ չեղարկեց որոշումը։ 2-րդ դրվագի մասին խոսելիս Ռոբերտ Արզումանյանն ի նկատի ուներ հենց այս որոշումը, իսկ 1-ին դրվագը, ըստ ամենայնի կապված է 70-րդ րոպեին տուգանային հրապարակում Եվգենի Ցիմբալյուկի նկատմամբ Արգիշտի Պետրոսյանի կոպիտ խաղի հետ։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ «Ուրարտուից» աչքի է ընկել Բրունո Միշելը, ԲԿՄԱ-ից՝ Նարեկ Հովհաննիսյանը։ 

Հանդիպման գոլերը՝

Նախորդ հոդվածը
Կարեն Խաչանովը հաղթեց Ռուդին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Առաջին հայ բռնցքամարտիկը, որն ընդգրկվել է գերծանր քաշային կարգի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։