BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Կարեն Խաչանովը հաղթեց Ռուդին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ (տեսանյութ)
03 Օգոստոս 2025

Կարեն Խաչանովը հաղթեց Ռուդին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Կանադայում ընթացող Մասթերս մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ 1/8-ում առավելության հասնելով նորվեգացի Կասպեր Ռուդի արգելքը։

Աշխարհի 16-րդ ռակետը, 13-րդ ռակետի նկատմամբ առավելության հասավ 2։0 (6։4, 7։5) հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 33 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը:

Անցյալ տարի, երբ Կանադական Մասթերսն անցկացվում էր Մոնրեալում, Կարեն Խաչանովը երկրորդ փուլում պարտվել է իտալացի Մատեո Արնալդիին՝ 5:7, 5:7 հաշվով: 2023 թվականին Խաչանովը չի մասնակցել մրցաշարին, իսկ 2022 թվականին դարձյալ դուրս է մնացել երկրորդ փուլում՝ պարտվելով խորվաթ Մարին Չիլիչին 3:6, 2:6 հաշվով։ Այնուամենայնիվ, Կարենը երկու անգամ՝ 2018 և 2019 թվականներին, հասել է այս մրցաշարի կիսաեզրափակիչ։

Նախորդ հոդվածը
Ֆերենցվարոշը հաղթեց Հարոյանի թիմին․ Սևիկյանը խաղաժամանակ չստացավ․ Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Խաղից առաջ գիտեինք, որ մրցավարն այսպես է դատելու․ Ռոբերտ Արզումանյանը՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։