BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Նոան վստահ հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջնությունում (տեսանյութ)
03 Օգոստոս 2025

Նոան վստահ հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջնությունում (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Նոան» ընդունել էր «Շիրակին» ու հաղթեց 4։0 հաշվով։

Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Մաթեյուս Այասը (40՛), Վիրջիլ Պինսոնը (45+5՛), Ներմին Զոլոտիչը (61') և Նարդին Մուլահուսեյնովիչը (88'): Վերջինս 1-ին հանդիպումն էր անցկացնում «Նոայի» կազմում։

Հաջորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոնը կմրցի ԲԿՄԱ-ի, իսկ «Շիրակը»՝ «Փյունիկի» հետ։

Հիշեցնենք, որ այս տուրում արդեն կայացել են «Գանձասար»-«Արարատ» և ԲԿՄԱ-«Ուրարտու» հանդիպումները։ 2 խաղերն էլ ավարտվել են 1։1 հաշվով։

Վաղը կկայանան 1-ին տուրի վերջին հանդիպումները։ «Ալաշկերտն» Արմավիրում կմրցի «Փյունիկի», իսկ «Վանը»՝ Չարենցավանում «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպումների մեկնարկը՝ 17։30-ին։



Նախորդ հոդվածը
Նոա-Շիրակ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու․ Արսեն Հովհաննիսյանը՝ Նոայի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։