Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու․ Արսեն Հովհաննիսյանը՝ Նոայի դեմ խաղից հետո (տեսանյութ)
04 Օգոստոս 2025

Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու․ Արսեն Հովհաննիսյանը՝ Նոայի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 1-ին տուրի «Նոա»-«Շիրակ» հանդիպումից հետո Գյումրին ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին։

«Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու։ «Նոայի» ուժը գիտեինք, պատրաստվել էինք նորմալ։ Հաշիվը չի խոսում խաղի մասին, որովհետև մենք էլ մեր պահերն ունեցային ու եթե իրացնեինք, հնարավոր է, այս հաշիվը չլիներ։ Ամեն դեպքում շնորհավորում եմ «Նոային» ու Եվրոպա լիգայում ցանկանում եմ հաջողություն։

«Շիրակի» առջև դրված խնդիրը տեղի կադրերին շանս տալու, աճեցնելու ու զարգացնելու մեջ է։ Այսօր ունենք ընդամենը 3 լեգեոներ՝ Կոդիան, Վիդիչն ու Ակիլան։ Մնացած գրեթե բոլորը մեր ֆուտբոլի դպրոցի ֆուտբոլիստներն են։ Փորձելու ենք ամեն խաղին դուրս գալ հաղթանակի համար, պայքարենք ու ամեն խաղին աճ գրանցենք։ Կոնկրետ մրցաշարային աղյուսակի մասով խնդիրներ չունենք», - ասել է մասնագետը։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր «Նոայի» հաղթանակով՝ 4։0 հաշվով։

Նախորդ հոդվածը
Նոան վստահ հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջնությունում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հեշտ չէր Բուդապեշտից հետո մի քանի օր անց խաղալ․ Սանդրո Պերկովիչը՝ Շիրակի հետ խաղից հետո (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։