BazaResidence
ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր|
Ձեր հավատն է դարձրել անհնարինը՝ հնարավոր. Փյունիկի հուզիչ հրաժեշտը Եղիշե Մելիքյանին
06 Օգոստոս 2025

Ձեր հավատն է դարձրել անհնարինը՝ հնարավոր. Փյունիկի հուզիչ հրաժեշտը Եղիշե Մելիքյանին

«Փյունիկի» մամուլի քարտուղարությունը հրաժեշտ է տվել թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, որը դարձել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:

«Հրաժեշտ տալ մարդու, որը տարիներ շարունակ եղել է մեր թիմի սիրտը, հեշտ չէ:

«Փյունիկը» Ձեզ հետ ավելին էր, քան ֆուտբոլային թիմ: «Փյունիկն» ընտանիք էր: Ձեր հավատն է դարձրել անհնարինը՝ հնարավոր:

Շնորհակալ ենք ամեն ինչի համար» ,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հայ մարզիչը թիմի ղեկին էր 2021 թվականից։ Նրա ղեկավարությամբ «Փյունիկը» երկու անգամ դարձել է Fastex Պրեմիեր լիգայի չեմպիոն, երկու անգամ Մելիքյանը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ։

Նախորդ հոդվածը
Որոշել ենք փոխել ազգային հավաքականի զարգացման ուղղությունը. Մելիքբեկյան
Հաջորդ հոդվածը
Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի. Եղիշե Մելիքյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։