BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Խաչանովը պարտվել է Տորոնտոյի Մասթերսի եզրափակչում, բայց կդառնա աշխարհի 12-րդ ռակետը
08 Օգոստոս 2025

Խաչանովը պարտվել է Տորոնտոյի Մասթերսի եզրափակչում, բայց կդառնա աշխարհի 12-րդ ռակետը

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի է ունեցել «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ խաղը։ Տիտղոսի համար պայքարում աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը մրցել է վարկանիշային աղյուսակի յոթերորդ համարի՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բեն Շելտոնի հետ։ Խաղն ավարտվեց Շելտոնի հաղթանակով երեք սեթում՝ 6:7 (5:7), 6:4, 7:6 (7:3) հաշվով։

Մրցախաղի տևողությունը 2 ժամ 48 րոպե էր։ 

Այսպիսով, Բեն Շելտոնը դարձել է Տորոնտոյի «Մասթերս»-ի չեմպիոն։ Ամերիկացին մրցաշրջանի իր առաջին, իսկ կարիերայի՝ երրորդ տիտղոսն է նվաճել: 

Կարեն Խաչանովը Տորոնտոյում (Կանադա) կայացած ATP-1000 մրցաշարի եզրափակչում պարտվելուց հետո կբարձրանա չորս հորիզոնականով և կդառնա աշխարհի 12-րդ ռակետը։ Մրցաշարի մեկնարկից առաջ 29-ամյա հայ թենիսիստը16-րդ տեղում էր։ Ընդհանուր առմամբ, Կարենը մրցաշարում վաստակել է 600 միավոր, և այժմ նա կունենա 3190 միավոր։ Այսպիսով, Խաչանովը կշրջանցի իր հայրենակից Դանիիլ Մեդվեդևին, նորվեգացի Կասպեր Ռուդին և ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին և 2023 թվականի օգոստոսից ի վեր առաջին անգամ այդքան բարձր հորիզանական կզբաղեցնի վարկանիշային աղյուսակում։

Նշենք, որ Խաչանովը կդառնա Ռուսաստանի երկրորդ ռակետը։ Առաջինը մնում է Անդրեյ Ռուբլյովը, որը Տորոնտոյի մրցաշարն ավարտել է 10-րդ տեղում:

Նախորդ հոդվածը
Շերիֆը զիջեց Անդերլեխտին․ Սերոբյանը մասնակցեց հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Նոա-Լինկոլն Ռեդ Իմպս հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։