Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Չեմ ցանկանում խոսել մրցավարի մասին․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)
08 Օգոստոս 2025

Չեմ ցանկանում խոսել մրցավարի մասին․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Լինքոլն Ռեդ Իմփս»-«Նոա» խաղից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է խաղի մասին․

«Շատ բարդ մրցակցային խաղ էր։ Մենք սպասում էինք սրան։ Արհեստական խոտածածկ, խոնավություն, այս բոլոր գործոնները բարդացնում էին խաղը։ Մենք լավ սկսեցինք խաղը։ Գոլ խփեցինք, որը չհաշվեցին, հետո նորից գոլ խփեցինք։ Առաջին 15-20 րոպեն ամբողջությամբ տիրում էինք առավելությանը։ Դրանից հետո ես տպավորություն ունեի, որ մենք բավարարվել էինք ձեռք բերածով և սկսեցինք գնդակը շատ ուղարկել դեպի դարպասապահը։ Հենց նման դրվագում սխալ թույլ տվեցինք ու հաշիվը դարձավ 1։1․

2-րդ կեսում բալանսից դուրս ֆուտբոլ էր՝ առանց կառուցվածքի։ Այս տեսակ խաղերը բնորոշ են արհեստական խոտածածկին։ Ամեն ինչ կորոշվի տնային խաղում։ Կոչ եմ անում մեր երկրպագուներին գալ մարզադաշտ։ Մենք ունենք 12-րդ ֆուտբոլիստի կարիքը։ Հույս ունեմ, որ նրանք կգան։

Գոհ եմ Գրգիչից, Յակոլիշից ու բոլոր նորեկներից։ Նրանք այստեղ գտնվելու համար ունեն բոլոր որակները»,-նշել է Պերկովիչը։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Հայաստանի չեմպիոնի կազմում միակ գոլը խփել է Յան Էտեկին։

Նախորդ հոդվածը
Սոլոմոն Իմե Ուդոն հեռացել է Փյունիկից
Հաջորդ հոդվածը
Սպարտան Կոնֆերենցիաների լիգայի մակարդակի թիմ չէ․ Մանուել Տուլիպա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։