BazaResidence
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը|
Սպարտան Կոնֆերենցիաների լիգայի մակարդակի թիմ չէ․ Մանուել Տուլիպա
08 Օգոստոս 2025

Սպարտան Կոնֆերենցիաների լիգայի մակարդակի թիմ չէ․ Մանուել Տուլիպա

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Սպարտա Պրահա»-«Արարատ-Արմենիա» խաղից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան խոսել է խաղի մասին․

«Սպարտան բարդ մրցակից է և մենք հասկանում ենք նրանց մակարդակը, թե՛ որպես թիմ, թե՛ նրանց անհատական խաղացողների մակարդակը։ Մենք աճում ենք քայլ առ քայլ, թե՛ որպես թիմ, թե՛ խաղային ձեռագիր ձեռք բերելու առումով։

Պետք է ընգծեմ, որ Սպարտան Կոնֆերենցիաների լիգայի մակարդակի թիմ չէ, այլ 1 քայլ բարձր՝ Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմ է։

1-ին կեսում խաղը որոշակիորեն բալանսավորված էր։ 2-րդ կեսում խաղը որոշակիորեն փոխվեց և ստեղծեցինք շանսեր։ Բայց երբ խոսում էինք մակարդակների տարբերության մասին, այս դեպքում էլ երևում է, որ մենք մեր շանսերը չենք օգտագործում, իսկ մրցակիցը, ի տարբերություն մեզ, իր շանսերն օգտագործում է»,-նշել է պորտուգալացի մասնագետը։

Մանրամասն տեսանյութում․ 



Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 4։1 հաշվով։ Երևանյան ակումբից միակ գոլը հեղինակել էր Բալանտան։

Նախորդ հոդվածը
Չեմ ցանկանում խոսել մրցավարի մասին․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։