Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Գոհ չենք արդյունքից․ Հիասթափված ենք․ Ռոման Մոնարյովի հետխաղային ասուլիսը՝ Շիրակի դեմ խաղից հետո (տեսանյութ)
11 Օգոստոս 2025

Գոհ չենք արդյունքից․ Հիասթափված ենք․ Ռոման Մոնարյովի հետխաղային ասուլիսը՝ Շիրակի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Շիրակ»-«Փյունիկ» խաղից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Մոնարյովը խոսել է խաղի մասին․

«Իհարկե, մենք գոհ չենք արդյունքից, հիասթափված ենք։ Շատ էինք ցանկանում հաղթել, թե՛ մենք՝ մարզչական շտաբը, թե՛ թիմը, որն այսօր դաշտում շատ բան արեց հաղթանակի համար։ Շատ աշխատեցինք, ցանկությունն էլ շատ էր, բայց չհերիքեց մեկ ճիշտ հարվածը։ Շնորհավորել ենք թիմին ու ինչպես կարծում ենք, այս թիմը շատ մեծ ապագա ունի ու կարող է լուրջ խնդիրներ լուծել», - նշել է մասնագետը։

Նշենք, որ այս հանդիպումից հետո «Փյունիկը» պաշտոնապես հայտարարել էր գլխավոր մարզչի պաշտոնում Արտակ Օսեյանի նշանակման մասին։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 0։0 հաշվով։

Նախորդ հոդվածը
Պաշտոնական․ Արտակ Օսեյանը` Փյունիկի գլխավոր մարզիչ
Հաջորդ հոդվածը
Տղաները մինչև վերջ աշխատեցին ու վաստակեցինք մեր 1-ին միավորը․ Արսեն Հովհաննիսյանը՝ Փյունիկի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։