BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Մենք հավատով ու հույսով կմտնենք դաշտ և կպայքարենք հաղթանակի համար․ Կարեն Մուրադյան
13 Օգոստոս 2025

Մենք հավատով ու հույսով կմտնենք դաշտ և կպայքարենք հաղթանակի համար․ Կարեն Մուրադյան

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» դիմակայության 2-րդ խաղից առաջ տեղի է ունեցել թիմի կիսապաշտպան Կարեն Մուրադյանի ու գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի նախախաղային ասուլիս․

«Մարտական ենք տրամադրված։ Վաղը դուրս ենք գալու դաշտ հաղթանակի համար։ Մեր թիմը լավ մարզավիճակում է ու լավ պատրաստվել է վաղվա խաղին։ Իմ վիճակը գնահատում եմ լավ։ Դեռ ավելացնելու տեղ ունեմ։ Խաղից խաղ կփորձեմ ավելացնել։

Բոլորս էլ հասկանում ենք, որ դժվար է, հաշիվն է այդպիսին։ Մրցակիցն էլ ուժեղ է, բայց մենք հավատում ենք, որ ամեն ինչ կարող է լինել։ Ֆուտբոլը անկանխատեսելի է, չենք կարող ասել, թե ինչ կլինի։ Մենք հավատով ու հույսով կմտնենք դաշտ, կպայքարենք հաղթանակի համար, իսկ թե ինչ կստացվի՝ կտեսնենք վաղը»,-նշել է Մուրադյանը։

Թիմերի միջև 1-ին խաղն ավարտվել էր չեխական թիմի հաղթանակով՝ 4։1 հաշվով։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի 20։00-ին։

Նախորդ հոդվածը
Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիի Մասթերսի 1/8 եզրափակիչ, որտեղ կարող է մրցել Զվերևի հետ
Հաջորդ հոդվածը
Վաղը գործելու ենք ավելի կազմակերպված, որպեսզի 1-ին խաղի սխալներ չունենանք ու հաջողենք․ Մանուել Տուլիպա (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։