Հայաստանի Գավաթ․ Փյունիկ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Առաջին խմբի ներկայացուցիչը հաղթահարեց ԲԿՄԱ-ի արգելքը՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ուրարտու բասկետբոլային ակումբը ներկայացրել է ամերիկացի նորեկներին| Հայաստանի Գավաթ․ Անդրանիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մեդալակիր սամբիստներին| Աղբյուր. Մոտան կհեռացվի Լուդոգորեցից|
Վաղը գործելու ենք ավելի կազմակերպված, որպեսզի 1-ին խաղի սխալներ չունենանք ու հաջողենք․ Մանուել Տուլիպա (տեսանյութ)
13 Օգոստոս 2025 |  211

Վաղը գործելու ենք ավելի կազմակերպված, որպեսզի 1-ին խաղի սխալներ չունենանք ու հաջողենք․ Մանուել Տուլիպա (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» դիմակայության 2-րդ խաղից առաջ տեղի է ունեցել թիմի կիսապաշտպան Կարեն Մուրադյանի ու գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի նախախաղային ասուլիս․

Ներկայացնում ենք պորտուգալացի մասնագետի ուշագրավ մտքերից մի քանիսը․

«Բոլորս ենք հասկանում, որ նման խաղերը 2 դիմակայությունից են բաղկացած։ Փորձելու ենք կենտրոնանալ այս մակարդակում խաղին համապատասխանելու տեսանկյունից։ Ֆիզիկական տեսանկյունից մենք պատրաստ ենք պայքարի, բայց պետք է հասկանանք, որ «Սպարտան» ավելի ինտենսիվ ֆուտբոլ է խաղում, որը չես կարող համեմատել այն ֆուտբոլի հետ, որը կա այստեղ»։

«Խաղի համար պետք է ունենալ 2 պլան։ Գլխավոր նպատակը պաշտպանությունում հստակ գործելն է և հարձակման գծում ակտիվ գործողությունները։ Վաղը գործելու ենք ավելի կազմակերպված, որպեսզի 1-ին խաղի սխալներ չունենանք ու հաջողենք»։

«Ես ինձ Հայաստանում լավ եմ զգում։ Պորուգալիայից դուրս իմ 1-ին աշխատանքն է։ Մենք 1 նպատակ ունենք, որ տեղի ֆուտբոլը զարգացնենք ու հասցնենք նոր մակարդակի։ Հուսով եմ իմ ընտանիքը դա հասկանում ու ըմբռնում է»։

«1-ին խաղի գլխավոր դասն այն էր, որ պետք է ավելի լավ գործենք դաշտում՝ պաշտպանությունից հարձակման անցնելիս։ Պետք է ավելի վստահ լինենք, հատկապես, երբ խոսում ենք հարձակման մասին, քանի որ մեր մրցակից թիմը՝ «Սպարտան», շատ լավ կազմակերպված թիմ է, թե՛ անհատական ֆուտբոլիստների տեսանկյունից, թե՛ որպես թիմ։ Նրանց մարզիչը բավականին խորը գիտելիքներ ունի թիմի ու ակումբի մասին, իսկ մենք դեռ 1 ամիս է ինչ այստեղ ենք։ Ամեն ինչից մենք գոհ ենք, բայց ընդհանուր կազմակերպվելու ու նոր մակարդակի բարձրանալու համար մեզ ժամանակ է հարկավոր»։

Թիմերի միջև 1-ին խաղն ավարտվել էր չեխական թիմի հաղթանակով՝ 4։1 հաշվով։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի 20։00-ին։

Նախորդ հոդվածը
Մենք հավատով ու հույսով կմտնենք դաշտ և կպայքարենք հաղթանակի համար․ Կարեն Մուրադյան
Հաջորդ հոդվածը
Վստահ եմ, որ վաղը կհաղթենք ու կանցնենք հաջորդ փուլ․ Գոռ Մանվելյան

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։