BazaResidence
Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)| Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր| Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն|
Ֆուտբոլում չես հանդիպի, որ տուգանային իրացնես ու գոլը չհաշվեն․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)
13 Օգոստոս 2025

Ֆուտբոլում չես հանդիպի, որ տուգանային իրացնես ու գոլը չհաշվեն․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Նոա»-«Լինքոլն Ռեդ Իմփս» դիմակայության պատասխան խաղից առաջ տեղի է ունեցել երևանյան ակումբի կիսապաշտպան Գոռ Մանվելյանի ու գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի նախախաղային ասուլիս․

«Կարծում եմ, որ վաղվա խաղը ավելի շատ կբնորոշվի մեր բնավորությամբ։ Բոլոր խաղացողները, և՛ անհատապես, և՛ որպես թիմ, պետք է ցույց տան իրենց բնավորությունը խաղադաշտում։ Մենք նախապատրաստվել ենք հնարավորինս լավ և վստահ եմ, որ վաղը երկրպագուները կտեսնեն այն «Նոային», որը նրանց կգոհացնի և նրանք տուն կգնան գոհ։

Մենք ստացանք այնտեղ դեղին քարտեր, բայց կարծում եմ, որ վաղվա խաղում այն չպետք է խնդիր առաջացնի։ Մենք պետք է աշխատենք ու ցույց տանք կամք։

1-ին հերթին ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտել մեր երկրպագուներին այն աջակցության համար, որը նրանցից ստանում ենք։ Կարծում եմ, որ վաղվա խաղին նրանց աջակցությունը կրկին կլինի մեզ համար անկյունաքարային և հույս ունեմ, որ խաղից հետո կնշենք միասին։

Ինչպես նախորդ խաղից առաջ եմ նշել, նրանք մեծ փորձ ունեցող ֆուտբոլիստներ ունեն՝ 30 տարեկանից բարձր, որոնք իրենց կարիերայի ընթացքում խաղացել են շատ մեծ ակումբներում։ Նման ակումբներում, որոնք ունեն նման փորձառու ֆուտբոլիստներ, բարդ է խաղալ, քանի որ, եթե նրանց փոքր ազատություն տաս, նրանք պատրաստ են պատժել քեզ։

Եթե հիշում եք, Պոդգորիցայում կայացած խաղում մենք 2։0 հաշվով առաջ էինք, 1 ֆուտբոլիստով ավել և նշանակվեց 11-մետրանոց խաղի վերջին րոպեներին, երբ հաղթում էինք, պետք է հաղթեինք այդ խաղը։ Անցանք հաջորդ փուլ, խաղացինք «Ֆերենցվարոշի» հետ, անցկացրինք 2 լավ հանդիպում, հատկապես, դրսի խաղն այնպիսին էր, որ կարող է հպարտություն առաջացնել և վերջին խաղում՝ «Լինքոլնի» դեմ, մենք խաղացինք 1։1, խփեցինք 4 գոլ, ցավոք 3 գոլը չհաշվեցին։ Այո, վիճակագրությամբ ընդամենը 1 խաղում ենք հաղթել, բայց շատ մոտ էինք հաղթանակին։ Արդյունքների մեջ խնդիր չեմ տեսնում։ Ֆուտբոլում լինում են նման դեպքեր, ֆուտբոլում չես հանդիպի, որ տուգանային իրացնես ու չհաշվեն կամ 11-մետրանոց չիրացնես և երբ հաղթում ես 2։1՝ հաշիվը դառնա 2։2։ Հուսով եմ, որ վաղը կրկին կանցնենք առաջ։

Մանրամասն տեսանյութում․



Թիմերի միջև դիմակայության 1-ին խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։

Հիշեցնենք, որ «Նոա»-«Լինքոլն Ռեդ Իմփս» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին՝ Աբովյանում, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում և կմեկնարկի 21։00-ին։

Նախորդ հոդվածը
Վստահ եմ, որ վաղը կհաղթենք ու կանցնենք հաջորդ փուլ․ Գոռ Մանվելյան
Հաջորդ հոդվածը
Կրասնոդարը հաղթեց Մոսկվայի Դինամոյին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։