Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Վստահ եմ, որ վաղը կհաղթենք ու կանցնենք հաջորդ փուլ․ Գոռ Մանվելյան
13 Օգոստոս 2025

Վստահ եմ, որ վաղը կհաղթենք ու կանցնենք հաջորդ փուլ․ Գոռ Մանվելյան

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Նոա»-«Լինքոլն Ռեդ Իմփս» դիմակայության պատասխան խաղից առաջ տեղի է ունեցել երևանյան ակումբի կիսապաշտպան Գոռ Մանվելյանի ու գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի նախախաղային ասուլիս․

«Իմ կարծիքով մեր ֆավորիտի կարգավիճակը մեզ չի խանգարել։ Պատրաստվել էինք, որ լավ հանդիպում անցկացնեինք՝ չստացվեց։ Դժվար պայմաններով խաղ էր, բայց վստահ եմ, որ վաղը կհաղթենք ու կանցնենք հաջորդ փուլ։ Այս շաբաթվա ընթացքում թիմը լավ պատրաստվել է։ Գիտենք, որ վաղն էլ է դժվար խաղ է սպասվում։ Ամեն ինչ արել ենք, որ պատրաստ լինենք վաղվա համար ու վստահ եմ, որ կհաղթենք։ Ինձ շատ լավ եմ զգում, միշտ պատրաստ եմ թիմին օգնել։ Մարզիչը շանս տա՝ ամեն ինչ կանեմ, որ թիմին օգնեմ», - նշել է Մանվելյանը։

Կիսապաշտպանը հարց ստացավ նաև «Նոա» տեղափոխության և հայկական ու ֆրանսիական ֆուտբոլների տարբերությունների մասին․

«Շատ ուրախ եմ «Նոայում»։ Երբ ակումբն առաջարկ է արել, սկզբից մտածել եմ, բայց հիմա չեմ փոշմանել։ Լավ թիմ ունենք ու պատրաստ ենք հաջողությունների հասնել։ Ինձ շատ լավ եմ զգում, միշտ պատրաստ եմ թիմին օգնել։ Մարզիչը շանս տա՝ ամեն ինչ կանեմ, որ թիմին օգնեմ։ 

Բոլորս գիտենք, որ ֆրանսիական ֆուտբոլը շատ զարգացածա, բայց այս քանի տարում, իմ կարծիքով, Հայաստանում էլ է զարգանում ու հույս ունեմ, որ ապագայում ավելի կզարգանա»։

Թիմերի միջև դիմակայության 1-ին խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։

Հիշեցնենք, որ «Նոա»-«Լինքոլն Ռեդ Իմփս» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին՝ Աբովյանում, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում և կմեկնարկի 21։00-ին։

Նախորդ հոդվածը
Վաղը գործելու ենք ավելի կազմակերպված, որպեսզի 1-ին խաղի սխալներ չունենանք ու հաջողենք․ Մանուել Տուլիպա (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ֆուտբոլում չես հանդիպի, որ տուգանային իրացնես ու գոլը չհաշվեն․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։