BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Գոհ եմ ֆուտբոլիստներից․ Քննադատություն չունեմ Էտեկիի հասցեին․ Ամբողջ պատասխանատվությունն իմն է․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)
15 Օգոստոս 2025

Գոհ եմ ֆուտբոլիստներից․ Քննադատություն չունեմ Էտեկիի հասցեին․ Ամբողջ պատասխանատվությունն իմն է․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Նոա»-«Լինքոլն Ռեդ Իմփս» խաղից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

Առանձնացրել ենք խորվաթ մասնագետի ուշագրավ մտքերից մի քանիսը․

«Շնորհավորում եմ «Լինքոլնին» Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլն ապահովելու համար։ Կարծում եմ, մենք ավելի քան շատ պահեր ստեղծեցինք, որպեսզի լինեինք առաջ։ Ցավոք, չկարողացանք իրագործել մեր 5-6 100 տոկոսանոց շանսերը։ Նրանք գիտեին ինչպես դիմանալ։ Նրանք ավելի հաջողակ էին 11-մետրանոցներում։ Ցավոք սրտի, մենք պարտվեցինք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին, ովքեր եկել էին մարզադաշտ։ Հույս ունեմ, որ նրանք հետագայում ևս կգան»։

«Դեռ վաղ է խոսել քաղած դասերի մասին։ Պետք է վերլուծել։ Ինչպես նշեցի, մենք ունեինք շանսեր, որոնք, ցավոք սրտի չիրացրինք»։

«Ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին դաշտում և միակ բանը, որ պակասում էր այսօր՝ գոլերն էին։ Գոհ եմ ֆուտբոլիստների խաղից։ Պետք է վերականգնվենք, պատրաստվենք կիրակի օրվա խաղին, ապա հաջորդ խաղին»։

«Մենք խոսել ենք ֆուտբոլիստների հետ և Էտեկին համաձայնել էր վերցնել պատասխանատվությունը։ Որևէ քննադատություն չունեմ»։

«Առհասարակ ինչ վատ է, մեղավորությունն իմն է։ Ինչը լավ է՝ ֆուտբոլիստների շնորհքն է։ Ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա»։

«Շատ բարդ է ինձ համար, բայց այս բարդ պահերը ֆուտբոլի մասն են։ Այսօր մենք կարող ենք տխուր լինել, բայց վաղվանից պետք է կենտրոնանաք «Գանձասարի» դեմ խաղին։ Ֆուտբոլում ամեն ինչ արագ է զարգանում և չենք կարող մեզ թույլ տալ 1 գիշերից ավել մնալ նույն իրավիճակում»։

«Հայ երկրպագուներին միայն կարող եմ շնորհակալություն հայտնել։ Նրանց աջակցությունը շատ կարևոր էր»։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ դիմակայությունում «Նոան» զիջելով հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում՝ լքեց Եվրոպա լիգան ու պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում։

Նախորդ հոդվածը
Շերիֆը դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից․ Սերոբյանը խաղաժամանակ չստացավ
Հաջորդ հոդվածը
Լեգիան հաղթեց, բայց լքեց ԵԼ-ն․ Բիչախչյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։