Ջիբրալթարում տոն է․ Պատմություն ենք կերտել․ Լինքոլն Ռեդ Իմփսի գլխավոր մարզիչը՝ Նոայի դեմ խաղից հետո (տեսանյութ)
Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Նոա»-«Լինքոլն Ռեդ Իմփս» հանդիպումից հետո տեղի է ունեցել Ջիբրալթարը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Խուան Խոսե Բեզարեսի մամուլի ասուլիսը․
Ներկայացնում ենք իսպանացի մասնագետի ուշագրավ մտքերը․
«Շնորհակալություն եմ հայտնում «Նոային» ու Երևան քաղաքին հիանալի վերաբերմունքի համար»։
«Մեզ օգնեց հավատը։ Մենք 1-ին րոպեից մինչև վերջին րոպեն հավատում էինք ու եթե չլիներ հավատը, մենք չենք կարողանա հաղթել «Նոայի», քանի որ այն շատ լավ թիմ է»։
«Վերջին 2 մարզումներին մենք պատրաստվել էինք հետխաղային հարվածաշարին։ Գիտեինք, որ բարդ խաղ էր սպասվում ու մեզանից պահանջվում էր մաքսիմում կենտրոնացվածություն։ 120-րդ րոպեին արդեն հավատում էինք, որ մենք ենք անցնելու հաջորդ փուլ, քանի որ ամբողջ շաբաթվա ընթացքում խոսել էինք այդ մասին։ Վատ ստացվեց միայն 1-ին 11-մետրանոցը, իսկ մնացածը հիանալի էր»։
«Ջիբրալթարը քաջության, խիզախության և կրքի երկիր է։ Այս պահին այնտեղ տոն է, որովհետև այս համեստ ակումբը, որն ունի մեծ սիրտ՝ մեծ հաջողության է հասել ու խաղալու է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։ Մենք Ջիբրալթարի ֆուտբոլում պատմություն ենք կերտել»։
«Հաջողություն եմ մաղթում «Նոային»։ Հուսով եմ, նրանք կորակավորվեն Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլում»։
Մանրամասն տեսանյութում․
Հիշեցնենք, որ դիմակայությունում «Նոան» զիջելով հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում՝ լքեց Եվրոպա լիգան ու պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում։