BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Էլինա Ավանեսյանը պարտվել է Դուբայի մրցաշարի առաջին շրջանում
18 Փետրվար 2025

Էլինա Ավանեսյանը պարտվել է Դուբայի մրցաշարի առաջին շրջանում

Հայ թենիսիստուհի, աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը պարտությամբ է մեկնարկել Դուբայում ընթացող WTA-1000 կարգի մրցաշարում՝ առաջին շրջանում զիջելով Ռուսաստանի 17-ամյա ներկայացուցիչ Միրա Անդրեևային:

Էլինան 2:6, 1:6 հաշվով զիջել է աշխարհի 14-րդ ռակետին: Հանդիպումը 1 ժամ է տևել:

Նշենք՝ կանանց թենիսի ասոցիացիան (WTA) ավելի վաղ հրապարակել էր մենախաղի վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը բարձրացել է 4 կետով և այժմ զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը
23-ամյա նիգերիացի հարձակվողը միացել է Արարատին
Հաջորդ հոդվածը
Հայաստանն առաջին անգամ կունենա ՖԻՖԱ-ի 4 մրցավար և մրցավարի 8 օգնական

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։