Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն․ Սեյրան Խուդանյանը 5-րդն է| Հայաստանի Գավաթ․ Փյունիկը հաղթեց Գանձասարին՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն ու ռեկորդակիր (տեսանյութ)| Հայաստանի Գավաթ․ Փյունիկ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Առաջին խմբի ներկայացուցիչը հաղթահարեց ԲԿՄԱ-ի արգելքը՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ուրարտու բասկետբոլային ակումբը ներկայացրել է ամերիկացի նորեկներին|
Հայաստանն առաջին անգամ կունենա ՖԻՖԱ-ի 4 մրցավար և մրցավարի 8 օգնական
18 Փետրվար 2025 |  137

Հայաստանն առաջին անգամ կունենա ՖԻՖԱ-ի 4 մրցավար և մրցավարի 8 օգնական

Միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնող ՖԻՖԱ-ի մրցավարների կազմը համալրվել է: Առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացված կլինի 8 մրցավարով և մրցավարի 4 օգնականով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

ՀՖՖ մրցավարները նաև առաջին անգամ կսպասարկեն միջազգային հանդիպումներ, որպես VAR մրցավարներ:

ՖԻՖԱ-ի հայ մրցավարների ամբողջական ցանկը՝ ըստ կատեգորիաների՝

Մրցավարներ

1.Զավեն  Հովհաննիսյան
2.Հենրիկ  Նալբանդյան
3.Աշոտ  Ղալթախչյան
4.Արտեմ  Գասպարյան

Մրցավարի օգնականներ

1.Մեսրոպ  Ղազարյան
2.Արթուր  Գդլյան
3.Ատոմ  Սևգուլյան
4.Սարգիս  Հովհաննիսյան
5.Խաչատուր  Հովհաննիսյան
6.Գևորգ  Շախկալդյան
7.Վանիկ  Սիմոնյան
8.Հարություն Համբարձումյան

VAR  մրցավարներ

1.Զավեն  Հովհաննիսյան
2.Արտեմ  Գասպարյան

Կին  մրցավարներ

1.Արաքսյա  Սարիբեկյան
2.Սոֆիկ  Թորոսյան

Կին  մրցավարի օգնականներ

1.Լիանա  Գրիգորյան
2.Քրիստինե  Գրիգորյան
3.Լիանա  Յագմուրյան

Ֆուտզալի  մրցավար

1.Գևորգ  Եղոյան

Միջազգային տեսուչներ

1. Կարեն Նալբանդյան
2. Գևորգ Հովհաննիսյան
3.Քնարիկ Գրիգորյան
4. Նելլի Ստեփանյան

ՀՖՖ Մրցավարական կոմիտեն նաև հայտնում է, որ հունվարի 30-ից փետրվարի 8-ը Կիպրոսում կայացած հավաքի ընթացքում աշխատանքներ են իրականացվել հանդիպումների տեսագրությունների վերլուծության և VAR համակարգի աշխատանքի բարելավման ուղղությամբ:

Մինչև Հայաստանի Առաջին խմբի և ՀՖՖ Մանկապատանեկան առաջնությունների վերսկսումը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի 4-օրյա սեմինար-հավաք, որին կմասնակցեն այն մրցավարները, ովքեր չեն մասնակցել Կիպրոսում կայացած հավաքին, ինչպես նաև մրցավարական դպրոցի 2024 թվականի 12 շրջանավարտները:

ՀՖՖ Մրցավարական կոմիտեն նաև բաց է առաջարկությունների համար և մշտապես պատրաստ է շահագրգիռ անձանց կողմից առաջարկների քննարկմանը:

Նախորդ հոդվածը
Էլինա Ավանեսյանը պարտվել է Դուբայի մրցաշարի առաջին շրջանում
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտը նորեկ ունի

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։