Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ռուբինը հաղթեց Ռոստովին․ Իվուն՝ գոլային փոխանցման հեղինակ․ Բայրամյանը խաղաժամանակ չստացավ (տեսանյութ)
17 Օգոստոս 2025

Ռուբինը հաղթեց Ռոստովին․ Իվուն՝ գոլային փոխանցման հեղինակ․ Բայրամյանը խաղաժամանակ չստացավ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Ռուբինն» ընդունել էր «Ռոստովին» ու հաղթեց նվազագույն հաշվով։

Հանդիպման միակ գոլը, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի փոխանցումից հետո, հեղինակեց Դմիտրի Կաբուտովը՝ 52-րդ րոպեին։ Տեսանյութը՝ այստեղ։

Իվուն ընդգրկված էր տանտերերի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 25-ամյա ֆուտբոլիստը 75-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։

Խորեն Բայրամնն ընդգրկված էր «Ռոստովի» հայտացուցակում, սակայն խաղաժամանակ չստացավ։

Այս հանդիպումից հետո «Ռուբինը» 10 միավորով 2-րդ տեղում է։ «Ռոստովն» ունի 3 միավոր և 14-րդ հորիզոնականում է։

Նախորդ հոդվածը
Կազինցբարցիկան ձեռքից բաց թողեց հաղթանակը․ Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Նոա-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։