Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Սպերցյանը խոսել է Կրասնոդարից հեռանալու մասին
18 Օգոստոս 2025

Սպերցյանը խոսել է Կրասնոդարից հեռանալու մասին

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատասխանել է ռուսական ակումբից հեռանալու մասին հարցին։

«Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Դեռ ժամանակ կա, կտեսնենք՝ ինչ կլինի,- ասել է Էդուարդ Սպերցյանը «Match TV»-ի եթերում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էդուարդ Սպերցյանը համաձայնեցրել է պայմանագրի պայմաններն անգլիական ակումբի հետ, ըստ որի՝ տարեկան 1.9 միլիոն եվրո աշխատավարձ կստանա, իսկ թիմի՝ Անգլիայի Պրեմիեր լիգա դուրս գալու դեպքում այն կավելանա։

«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլը նշել է, որ Սպերցյանը լավ խաղացող է, և իր ակումբը հետաքրքրված է լավ խաղացողներով։ «Սաութհեմփթոնը» Ռուսաստանի չեմպիոններին առաջարկել է 12.5 միլիոն եվրո Սպերցյանի համար։

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ «Ցուլերի» կազմում կիսապաշտպանը խաղացել է 145 խաղ, խփել 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

Նախորդ օրը՝ «Սոչիի» դեմ խաղում, Սպերցյանը խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Խաղի արդյունքը 5:1 էր: Հինգ տուրից հետո «Կրասնոդարը» ունի 12 միավոր և ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը: «Լոկոմոտիվը» առաջատարն է 13 միավորով:

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ17 հավաքականն այսօր ընկերական խաղ կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ
Հաջորդ հոդվածը
Սպերցյանը մերժել է սաուդյան ակումբներից մեկի առաջարկը, եվրոպական ևս երկու ակումբ հետաքրքրված է հայ ֆուտբոլիստով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։