BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Սպերցյանը մերժել է սաուդյան ակումբներից մեկի առաջարկը, եվրոպական ևս երկու ակումբ հետաքրքրված է հայ ֆուտբոլիստով
18 Օգոստոս 2025

Սպերցյանը մերժել է սաուդյան ակումբներից մեկի առաջարկը, եվրոպական ևս երկու ակումբ հետաքրքրված է հայ ֆուտբոլիստով

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մի քանի եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում է։ Բացի «Սաութհեմփթոնից», 25-ամյա հայ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Եվրոպայի ուժեղագույն առաջնությունների ևս երկու ակումբներ։

Arménie Football-ի տվյալներով՝ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են «Պորտուն» և «Լենսը»։ Պորտուգալական ակումբը «Կրասնոդարին» առաջարկել է 10 միլիոն եվրո + փոխանակում իր խաղացողներից մեկի հետ։ Լենսը պատրաստ է վճարել 12 միլիոն եվրո Էդուարդի համար և գործարքում ներառել տարբեր բոնուսներ։

Սակայն ակումբները պետք է լիովին քննարկեն տրանսֆերի տեխնիկական կողմերը, քանի որ վերջին տարիներին Անգլիայի և Ռուսաստանի միջև դրամական փոխանցումները դժվար են եղել։

Նախկինում հաղորդվել էր, որ «Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի հիմնական հավակնորդն է։ Անգլիական ակումբը ֆինանսական տեսանկյունից ամենաշահավետ առաջարկներն է արել «Կրասնոդարին» և խաղացողին։ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ 2024/2025 մրցաշրջանում նա օգնել է «ցուլերին» պատմության մեջ առաջին անգամ դառնալ Ռուսաստանի չեմպիոն։

Միաժամանակ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի ակումբները նույնպես հետաքրքրված են Սպերցյանով, բայց խաղացողը ցանկանում է խաղալ Եվրոպայի առաջնությունում։

Նախորդ հոդվածը
Սպերցյանը խոսել է Կրասնոդարից հեռանալու մասին
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Միքս Ֆայթ ֆեդերացիայի սաները հավաք են անցկացնում Գուգարքում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։