BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Արման Մուսիկյանը՝ բրոնզե մեդալակիր
19 Օգոստոս 2025

Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Արման Մուսիկյանը՝ բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 65 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4։0 հաշվով հաղթել է ուկրաինացի Վիկտոր Բորոհանին:

Մուսիկյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10։0 հաշվով առավելության էր հասել Նոր Զելանդիայի ներկայացուցչի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 2։5 հաշվով զիջել էր ճապնոացի Ռեիջի Ուչիդային, որը արժանացավ արծաթե մեդալի։

Մուսիկյանը սփոփիչ գոտեմարտում հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցչին։

Հիշեցնենք, որ 79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցել սփոփիչ գոտեմարտին, իսկ Արման Հարությունյանը (57 կգ) և Նարեկ Իկիլիկյանը (92 կգ) դուրս են մնացել մեդալների համար պայքարից։

Այսօր պայքարի մեջ մտած Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) պարտվել էին 1/8 եզրափակիչում և վաղը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն։

Նախորդ հոդվածը
Կոնֆերենցիաների լիգա. Նոայի հայտացուցակը փլեյ-օֆֆ փուլի համար
Հաջորդ հոդվածը
Պատրաստ եմ, որովհետև ունեմ կամք, ուժ, պատասխանատվություն․ Եղիշե Մելիքյանի 1-ին հարցազրույցը՝ որպես Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։