Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Մարզիչ Մանուկ Գրիգորյանն ավարտել է ՖԻԲԱ–ի մարզչական ծրագրի առաջին փուլը
20 Օգոստոս 2025

Մարզիչ Մանուկ Գրիգորյանն ավարտել է ՖԻԲԱ–ի մարզչական ծրագրի առաջին փուլը

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի օգնական և ՀԱԹ-ի մանկապատանեկան թիմերի գլխավոր մարզիչ Մանուկ Գրիգորյանն օրերս մասնակցել է ՖԻԲԱ-ի Եվրոպայի մարզչական վկայականի հատուկ ծրագրին (FECC – FIBA Europe Coaching Certificate)։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Այն մշակվել է երիտասարդ մարզիչների համար՝ հնարավորություն տալով զարգացնելու իրենց գիտելիքները և փորձը պատանեկան բասկետբոլում։

Ծրագրի առաջին փուլն անցկացվել է Թբիլիսիում (Վրաստան)՝ համատեղելով տեսական դասախոսություններն ու խաղերի վերլուծությունները։ Մեկշաբաթյա դասընթացին մասնակցել են 62 մարզիչներ 43 երկրներից, իսկ դասախոսությունները վարել են 6 փորձառու մասնագետներ։



Հաջորդ փուլը կկայանա 2026 թվականին՝ ՖԻԲԱ Մ18 Եվրոպայի առաջնության ընթացքում

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ20 ԱԱ. Բեգոյանն ու Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար
Հաջորդ հոդվածը
Կրասնոդարը չի պատասխանել Սաութհեմփթոնի` Սպերցյանի համար առաջարկին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։