BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Հայտնի է ՊՍՎ-ի դիրքորոշումը՝ Սպերցյանի թեկնածության շուրջ
20 Օգոստոս 2025

Հայտնի է ՊՍՎ-ի դիրքորոշումը՝ Սպերցյանի թեկնածության շուրջ

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել ՊՍՎ-ում։ Այս մասին հաղորդում է Metaratings-ը։

Աղբյուրի տվյալներով՝ հոլանդական ակումբի ղեկավարությունը պատրաստ է պայմանագիր կնքել «Կրասնոդարի» խաղացողի հետ, եթե թիմի մարզչական շտաբը հետաքրքրություն ցուցաբերի տրանսֆերի նկատմամբ և նման նախաձեռնությամբ դիմի ՊՍՎ-ի ղեկավարներին։ Սակայն, այս պահին ՊՍՎ-ի գլխավոր մարզիչ Պետեր Բոշը պատրաստ չէ հրավիրել Սպերցյանին, քանի որ տեսնում է հարձակման գիծն ուժեղացնելու այլ տարբերակներ։ Սակայն կա հնարավորություն, որ ՊՍՎ-ն հետագայում վերադառնա «Կրասնոդարի» կիսապաշտպանի թեկնածությանը։

Բացի այդ, հոլանդական ակումբը Սպերցյանին տեղեկացրել է, որ տրանսֆերի դեպքում ՊՍՎ-ն խնդիրներ չի ունենա «Կրասնոդարին» վճարումներ կատարելու հետ կապված։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը «ցլերի» կազմում անցկացրել է 151 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 48 գոլ և կատարելով 36 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը
Կրասնոդարը չի պատասխանել Սաութհեմփթոնի` Սպերցյանի համար առաջարկին
Հաջորդ հոդվածը
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։