BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Նարեկ Կապուշյանը՝ բասկետբոլի Մ16 հավաքականի գլխավոր մարզիչ
22 Օգոստոս 2025

Նարեկ Կապուշյանը՝ բասկետբոլի Մ16 հավաքականի գլխավոր մարզիչ

Նարեկ Կապուշյանը նշանակվել է Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Նա նաև գլխավորում է ԱՄՆ-ի ՀԲԸՄ (AGBU Canoga Park) ավագ դպրոցի տղաների թիմը։ Յոթ տարվա ընթացքում իր ղեկավարությամբ թիմը գրանցել է ավելի քան 100 հաղթանակ, երկու անգամ հասել է CIF-SS կիսաեզրափակիչ, երկու անգամ մասնակցել է CIF նահանգային փլեյ-օֆֆերին, երեք անգամ դարձել է լիգայի չեմպիոն և մի քանի անգամ ունեցել է 20 և ավելի հաղթանակներով ավարտված մրցաշրջան։ Այդ ընթացքում թիմը 5-րդ դիվիզիոնից բարձրացել է մինչև 2-րդ դիվիզիոն։

Կապուշյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես է գալիս նաև որպես գլխավոր մարզչի օգնական։ Նա ամառային ամիսներին աշխատում է Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA)-ի և NCAA առաջին դիվիզիոնի մի շարք խաղացողների հետ՝ աջակցելով նրանց անհատական հմտությունների զարգացմանը և խաղային որակի բարձրացմանը։

Իր խաղային կարիերայի ընթացքում Կապուշյանը դպրոցական առաջնություններում վաստակել է ավելի քան 1000 միավոր, հանդես է եկել ուսանողական մակարդակում և մեկ մրցաշրջան խաղացել կիսապրոֆեսիոնալ լիգայում։

2016-ին նա հիմնել է «Ռեբելս» ակումբը, որը նպատակ ունի զարգացնել երիտասարդ մարզիկների բասկետբոլային կարողությունները և տալ նրանց աճի համար անհրաժեշտ փորձ ու աջակցություն։
Նշենք, որ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Նարեկ Կապուշյանի գլխավորությամբ կմասնակցի 2026 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:

Նախորդ հոդվածը
Սա միայն 1-ին կեսն էր․ Ամեն ինչ կորոշվի Աբովյանում․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Կայացել է US Open-ի վիճակահանությունը. Խաչանովի և Ավանեսյանի մրցակիցները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։