Սա միայն 1-ին կեսն էր․ Ամեն ինչ կորոշվի Աբովյանում․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի «Օլիմպիա Լյուբլյանա»-«Նոա» հանդիպումից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․
Ներկայացնում ենք խորվաթ մասնագետի ուշագրավ մտքերը․
«Շնորհավորում եմ իմ թիմին այսօրվա լավ ելույթի ու խաղի համար։ Շնորհավորում եմ նաև «Օլիմպիային» արդար խաղի համար։ Այս հաղթանակը մեզ համար շատ կարևոր էր, հատկապես «Լինքոլնի» դեմ կայացած խաղից հետո։ Ինչպես ես երեկ նշեցի, այս դիմակայության ելքը կվճռվի Աբովյանում ու մինչև հիմա այդ կերպ եմ մտածում։ Մեր նպատակը կլինի նույնը՝ ինչ այս խաղում»։
«Շնորհակալ եմ շնորհավորանքների համար, բայց ձեր բոլոր շնորհավորանքները ֆուտբոլիստներինն են։ Այս հաղթանակը նաև նրանցն է, ովքեր խաղաժամանակ չստացան կամ մնացին Երևանում։ Իրականում սա ֆուտբոլ է ու երբ հաղթում ես՝ լավն ես, երբ պարտվում ես՝ վատն ես։ Սա միայն առաջին կեսն է։ Դեռ խաղ ունենք մեր դաշտում։ Ունենք մեկ շաբաթ մարզվելու ու պատասխան խաղին պատրաստվելու»։
«Յակոլիշի ելույթն ինձ համար երբեք հիասթափեցնող չի եղել, քանի որ գիտեի, որ նա լավ որակներ ունի։ Նրա խնդիրն այն էր, որ նա մեզ հետ չի եղել ուսումնամարզական հավաքի ընթացքում և առանց խաղերի ու ստաբիլ մարզումների բարդ է գալ ստաբիլ մարզավիճակի։ Յուրաքանչյուր մարզման հետ մենք դառնում ենք ավելի լավը։ Ես նրանից ավելի լավ ելույթներ եմ սպասում մոտ ապագայում»։
«Յուրաքանչյուր հաղթանակ կարևոր է և տարբերություն չկա, թե որտեղ ես խաղում՝ հատկապես եվրոպական ֆուտբոլում։ Շատ կարևոր է, բայց ևս մեկ անգամ նշեմ՝ սա միայն առաջին կեսն է։ Մենք բոլոր հարցերի պատասխանները պետք է տանք մեր մարզադաշտում և ես շատ երջանիկ կլինեմ։ Ինչպես նշեցի երեկ՝ մեր 3 արտագնա խաղերում մոտ էինք հաղթանակին ու կարող էինք հաղթել։ Ինձ համար ընդհանուր պատկերն է կարևոր՝ մեր ելույթները, մեր նվիրվածությունն ու թե ինչպես ենք գործում։ Ես եվրագավաթային այս ուղում տեսել եմ, որ մենք ավելացրել ենք ու ավելի լավն ենք դարձել։ Իմրան Ուլադ Օմարի կողմից հրաշալի ելույթ էր։ Ամբողջ թիմը փայլուն խաղ անցկացրեց։ Այսօր մենք կարող ենք ասել, որ նա մեր հերոսն է, բայց միայն թիմային աշխատանքը կարող է հանգեցնել նրան, որ աստղեր ծնվեն»։
«Պինսոնը մեր կարևոր խաղացողներից մեկն է։ Մենք գիտենք նրա բոլոր որակները։ Զրուցել եմ իմ բոլոր ֆուտբոլիստների հետ։ Նա այսօր դաշտում տվեց այն՝ ինչ սպասում էի։ Նա լավ որակներ ունի և հեշտ չէ նրան կանգնեցնելը։ Իմ բոլոր ֆուտբոլիստներից և նրանից գոհ եմ»։
«Շնորհավորում եմ իմ թիմին այսօրվա լավ ելույթի ու խաղի համար։ Շնորհավորում եմ նաև «Օլիմպիային» արդար խաղի համար։ Այս հաղթանակը մեզ համար շատ կարևոր էր, հատկապես «Լինքոլնի» դեմ կայացած խաղից հետո։ Ինչպես ես երեկ նշեցի, այս դիմակայության ելքը կվճռվի Աբովյանում ու մինչև հիմա այդ կերպ եմ մտածում։ Մեր նպատակը կլինի նույնը՝ ինչ այս խաղում»։
«Շնորհակալ եմ շնորհավորանքների համար, բայց ձեր բոլոր շնորհավորանքները ֆուտբոլիստներինն են։ Այս հաղթանակը նաև նրանցն է, ովքեր խաղաժամանակ չստացան կամ մնացին Երևանում։ Իրականում սա ֆուտբոլ է ու երբ հաղթում ես՝ լավն ես, երբ պարտվում ես՝ վատն ես։ Սա միայն առաջին կեսն է։ Դեռ խաղ ունենք մեր դաշտում։ Ունենք մեկ շաբաթ մարզվելու ու պատասխան խաղին պատրաստվելու»։
«Յակոլիշի ելույթն ինձ համար երբեք հիասթափեցնող չի եղել, քանի որ գիտեի, որ նա լավ որակներ ունի։ Նրա խնդիրն այն էր, որ նա մեզ հետ չի եղել ուսումնամարզական հավաքի ընթացքում և առանց խաղերի ու ստաբիլ մարզումների բարդ է գալ ստաբիլ մարզավիճակի։ Յուրաքանչյուր մարզման հետ մենք դառնում ենք ավելի լավը։ Ես նրանից ավելի լավ ելույթներ եմ սպասում մոտ ապագայում»։
«Յուրաքանչյուր հաղթանակ կարևոր է և տարբերություն չկա, թե որտեղ ես խաղում՝ հատկապես եվրոպական ֆուտբոլում։ Շատ կարևոր է, բայց ևս մեկ անգամ նշեմ՝ սա միայն առաջին կեսն է։ Մենք բոլոր հարցերի պատասխանները պետք է տանք մեր մարզադաշտում և ես շատ երջանիկ կլինեմ։ Ինչպես նշեցի երեկ՝ մեր 3 արտագնա խաղերում մոտ էինք հաղթանակին ու կարող էինք հաղթել։ Ինձ համար ընդհանուր պատկերն է կարևոր՝ մեր ելույթները, մեր նվիրվածությունն ու թե ինչպես ենք գործում։ Ես եվրագավաթային այս ուղում տեսել եմ, որ մենք ավելացրել ենք ու ավելի լավն ենք դարձել։ Իմրան Ուլադ Օմարի կողմից հրաշալի ելույթ էր։ Ամբողջ թիմը փայլուն խաղ անցկացրեց։ Այսօր մենք կարող ենք ասել, որ նա մեր հերոսն է, բայց միայն թիմային աշխատանքը կարող է հանգեցնել նրան, որ աստղեր ծնվեն»։
«Մենք զգում էինք երկրպագուների էներգիան ու աջակցությունը։ Այսօր ներկա էին նաև իմ ընկերներն ու ընտանիքը։ Լյուբլյանան մոտ է Զագրեբին և նրանք այդ հնարավորությունն օգտագործեցին։ Հաճելի էր նրանց բոլորին այստեղ տեսնելը։ Հույս ունեմ նրանց տեսնել նաև Աբովյանում»։
Հիշեցնենք, որ «Նոան» հաղթել էր 4։1 հաշվով։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 28-ին։