BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Յուրիկ Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր, Մարտիկ Գասպարյանը մնաց առանց մեդալ
22 Օգոստոս 2025

Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Յուրիկ Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր, Մարտիկ Գասպարյանը մնաց առանց մեդալ

Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը եզրափակչում 5։12 հաշվով զիջեց ադրբեջանցի ըմբիշին՝ նվաճելով արծաթե մեդալ։

Մինչ եզրափակիչ հասնելը Մխիթարյանը, նախ, որակավորման փուլում 9։1 հաշվով հաղթել էր ֆրանսիացի ըմբիշին, ապա 1/8-ում 8։0 հաշվով ջախջախել էր Չիլիի ներկայացուցչին, իսկ քառորդ եզրափակչում 11։2 հաշվով պայքարից դուրս էր թողել ուկրաինացի ըմբիշին։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 9։0 հաշվով առավելության հասավ հնդիկ մրցակցի նկատմամբ։

82 կգ քաշային Մարտիկ Գասպարյանն էլ պայքարը սկսեց 1/8-ից, որտեղ 8։0 հաշվով հաղթելով լեհ մրցակցին՝ քառորդ եզրափակչում 7։3 հաշվով առավելության հասավ Իրանի ներկայացուցչին։ Կիսաեզրափակչում Գասպարյանը 0։9 հաշվով զիջել էր UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Միխաիլ Շկարինին։

Բրոնզե մեդալի համար պայքարում էլ հայ ըմբիշը 0։8 հաշվով զիջեց Ուզբեկստանի ներկայացուցչին։

Հիշեցնենք, որ վաղը ոսկե մեդալի համար է պայքարելու նաև Գասպար Տերտերյանը։

Նախորդ հոդվածը
Ուրարտու-Ալաշկերտ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Գասպար Տերտերյանը դուրս է եկել եզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։