Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Գասպար Տերտերյանը դուրս է եկել եզրափակիչ
22 Օգոստոս 2025

Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Գասպար Տերտերյանը դուրս է եկել եզրափակիչ

Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը դուրս է եկել եզրափակիչ:

Նա 4 տպավորիչ հաղթանակ է տարել։ Նախ, 6:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի մրցակցին, այնուհետև 3:1 հաշվով՝ Ասիայի Մ20 չեմպիոն ղազախ մրցակցին, իսկ 1/4-ում վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5։1 հաշվով առավելության հասավ հույն ըմբիշի նկատմամբ։

Եզրափակչում Տերտերյանի մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ, Ասիայի Մ20 չեմպիոն, Ահմադ Կոդիրովն է։

Հիշեցնենք, որ այսօր Յուրիկ Մխիթարյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ իսկ Մարտիկ Գասպարյանը զիջեց բրոնզե մեդալի համար պայքարում։

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Յուրիկ Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր, Մարտիկ Գասպարյանը մնաց առանց մեդալ
Հաջորդ հոդվածը
Փիլոյանի գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց Ուրարտուին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։