Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Սևիկյանի ծառայություններն առաջարկվել են ՌՊԼ-ի ակումբներին, սակայն որևէ հստակություն չկա
23 Օգոստոս 2025

Սևիկյանի ծառայություններն առաջարկվել են ՌՊԼ-ի ակումբներին, սակայն որևէ հստակություն չկա

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի ծառայություններն առաջարկվել են ՌՊԼ-ի ակումբներին, սակայն որևէ հստակություն չկա։

Այս մասին տեղեկացնում է ИнсайдЯН տելեգրամյան ալիքը։

Աղբյուրի տեղեկությունների համաձայն, «Ֆերենցվարոշի» կիսապաշտպանի ապագայի մասով որևէ հստակություն դեռ չկա։

Նշվում է, որ Հունգարիայի չեմպիոնը հույսեր չի կապում Սևիկյանի հետ՝ առաջնությունում առկա սահմանափակումների պատճառով։ Ավելի վաղ, Սևիկյանը հայտավորված չի եղել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի և փլեյ-օֆֆի «Լուդոգորեցի» և «Ղարաբաղի» դեմ հանդիպումներին։

Հայ կիսապաշտպանն այս մրցաշրջանում մասնակցել է ՉԼ-ի որակավորման 2-րդ փուլի «Նոայի» դեմ 1-ին ու առաջնության 1-ին տուրի ՄՏԿ-ի դեմ խաղերին, իսկ դրան հաջորդող 6 պաշտոնական խաղերում 24-ամյա ֆուտբոլիստը խաղաժամանակ չի ստացել կամ բացակայել է թիմի հայտացուցակից։

Նախորդ հոդվածը
Պուշկաշ Ակադեմիան պարտվեց․ Գեորգի Հարությունյանը խաղաց 10 րոպե (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Աղբյուր․ Մադրիդի Ատլետիկոն կապ է հաստատել Սպերցյանի ներկայացուցիչների հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։