BazaResidence
Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին| Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)| Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր|
Խոստացան օգնել, բայց վիրահատությանս ամբողջ գումարը ես վճարեցի. Ուրարտուի նախկին ֆուտբոլիստի հայտարարությունը
18 Փետրվար 2025

Խոստացան օգնել, բայց վիրահատությանս ամբողջ գումարը ես վճարեցի. Ուրարտուի նախկին ֆուտբոլիստի հայտարարությունը

«Ուրարտուի» նախկին հարձակվող Ալեքսանդր Դոլգովը «СЭ»-ին պատմել է իր առողջական վիճակի մասին.

- Ինչո՞ւ մրցաշրջանի սկզբում մնացիր առանց թիմի:

-«Ուրարտուում» մարզումների ժամանակ վնասվածք ստացա. Խաչաձև կապանի առաջին վիրահատությունը լիովին հաջող չէր, ես անընդհատ անհարմարություն էի զգում ծնկի հատվածում, ստիպված եղա նորից վիրահատվել: Ակումբի հետ պայմանագիրս ուժի մեջ էր մինչև մայիսի վերջ։ Ես գնացի վիրահատվելու և ապաքինվելու։

- Ուրարտուն օգնե՞լ է բուժման հարցում:

- Ոչ: Խոստացել էին օգնել, բայց չգիտեմ՝ ինչ պատճառով, ինքս եմ արել վիրահատությունն ու ամբողջ վերականգնումը, ամեն ինչի համար ինքս եմ վճարել։ Սա այն իրավիճակն է, որը ստեղծվել է, բայց ես ոչ մեկի մասին վատ բան չեմ ուզում ասել: Հետո ավարտվեց պայմանագիրս ակումբի հետ, և ես ինքնուրույն շարունակեցի վերականգնումը վերականգնողական մասնագետի մոտ։

Հիշեցնենք՝ երևանյան ակումբը 2024 թվականի հունիսին հայտարարեց Դոլգովի հեռանալու մասին: Ռուս ֆուտբոլիստը «Ուրարտուի» հետ պայմանագիր էր կնքել 2024 թ. փետրվարին և 7 խաղում դարձել էր 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Սպերցյանը վաղուց է հասունացել եվրոպական լավ ակումբ տեղափոխվելու համար. Սերգեյ Յուրան
Հաջորդ հոդվածը
Վան․ Աճող ու ամբիցիոզ թիմի եվրագավաթային հավակնությունները. ՀՊԼ վերսկսմանն ընդառաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։