ՖԻՖԱ-ն հրապարակել է դասարկարգման թարմացված աղյուսակը| Մ-23 ԱԱ. Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը| Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են|
Պետք է վաղն էլ խաղադաշտ դուրս գանք նույն մոտեցմամբ․ Էրիկ Բոակյեն՝ Օլիմպիայի դեմ պատասխան խաղից առաջ
28 Օգոստոս 2025

Պետք է վաղն էլ խաղադաշտ դուրս գանք նույն մոտեցմամբ․ Էրիկ Բոակյեն՝ Օլիմպիայի դեմ պատասխան խաղից առաջ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի «Նոա»-«Օլիմպիա Լյուբլյանա» պատասխան խաղից առաջ թիմի պաշտպան Էրիկ Բոակյեն ու մարզիչ Սանդրո Պերկովիչ պատասխանել են լրագրողների հարցերին․

Ներկայացնում ենք Բոակյեի ուշագրավ մտքերը․

«1-ին հանդիպմանը մեզ օգնեց կենտրոնացվածությունն ու մոտիվացիան, որն ունեինք խաղից առաջ»:

«Յուրաքանչուր պարտությունից հետո լարվածություն լինում է։ Մենք 1-ին հանդիպմանը մոտեցանք շատ հանգիստ, հաղթողի հոգեբանությամբ ու մտածողությամբ, հաղթանակի ծարավով։ Պարտությունները շատ հիասթափեցնող են, բայց հենց այս մոտեցումը մեզ օգնեց հաղթել»։

«Պետք է վաղն էլ խաղադաշտ դուրս գանք նույն մոտեցմամբ, ամբողջ ուժով, մոտիվացիայով ու հասնենք հաջողության»։

«Շատ կարևոր է մնալ նույն մոտեցմամբ ու մոտիվացիայով՝ ոչ մի վայրկյան չմոռանալով, թե ինչ կա առջևում։ Միայն միասնաբար կկարողանանք հաջողության հասնել ու անցնել հաջորդ փուլ»։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած 1-ին հանդիպումն ավարտվել էր Հայաստանի չեմպիոնի հաղթանակով՝ 4։1 հաշվով։

«Նոա»-«Օլիմպիա Լյուբլյանա» հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում։ Մեկնարկը՝ 20։00-ին։

Նախորդ հոդվածը
Դավիթ Հակոբյանն առաջին գոլն է հեղինակել Պոդբրեժովայում
Հաջորդ հոդվածը
Անելու ենք ամեն ինչ, որպեսզի խաղից հետո երջանկացնենք երկրպագուներին․ Սանդրո Պերկովիչը՝ Օլիմպիայի դեմ պատասխան խաղից առաջ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։