«Վերլուծել ենք 1-ին հանդիպումը։ Տեսել ենք, թե ինչն ենք արել շատ լավ և ինչ պետք է անենք շատ ավելի լավ։ Գիտենք ամենը՝ ինչ պետք է անենք լավ այս խաղին։ Մենք շատ ենք հարգում «Օլիմպիային»։ Նրանք իրենց երկրի չեմպիոններն են, բայց մենք շատ վստահություն ու հավատ ունենք մեր որակների նկատմամբ։ Մենք հավատում ենք, որ արժանի ենք խաղալ եվրագավաթային լիգայի փուլում և վստահ եմ, որ վաղը կապացուցենք դա»։
«Իմ կարծիքով մենք յուրաքանչյուր խաղ խաղում ենք ավելի լավ։ Վստահ չեմ, թե ինչ կարգի լավ խաղ եք սպասում՝ նախորդ խաղի համեմատ, բայց մենք կանենք մեր առավելագույնը, որպեսզի գոհ լինեք»։
«Բոլոր ֆուտբոլիստները փոխարինելի են։ Մենք ունենք Զոլոտիչին, որը խաղացել է առաջնության 2 խաղերում։ Այս պահին, Եվրոպայի համար, ունենք 2 կենտրոնական պաշտպան։ Նրանցից գոհ եմ՝ շատ լավ մարզավիճակում են, վաղը կտեսնենք, թե ով կխաղա»։
«Շատ լավ գիտեմ «Նոայի» պատմությունը։ Շատ լավ գիտեմ նախորդ մրցաշրջանի եվրոպական ճանապարհն ինչպես է անցել։ Շատ լավ գիտեմ, թե որքան բարդ էր «Ռուժոմբերոկի» հետ, բայց դա նախորդ մրցաշրջանն էր ու կապ չունի վաղվա խաղի հետ։ Մեր մոտեցումը նույնն է՝ ինչ 1-ին խաղում։ Խաղը կսկսվի 0։0-ին և մեր նպատակը հաղթելն է։ Չեմ կարող վստահ ասել, թե ինչ կլինի վաղը, բայց երկրպագուներին կարող եմ ասել, որ անելու ենք մեր առավելագույնը և ամեն ինչ կանենք, որպեսզի նրանց երջանկացնենք և խաղից հետո լավ մթնոլորտով ու տրամադրությամբ գնանք տուն»։
«Այս 1 շաբաթը օգտագործել ենք շատ լավ։ Սլովենիայից վերադառնալուց հետո հանգստանալու հնարավորություն ենք ունեցել ու բավական ժամանակ՝ խաղին պատրաստվելու համար։ Մեր մարզումներն այս պահին շատ բարձր մակարդակի են։ Սա ինձ շատ է ուրախացնում և տալիս է վստահություն՝ վաղվա խաղին ընդառաջ։ Ինչ վերաբերում է «Օլիմպիային», կարծում եմ, նրանք չեն կարող շատ փոխել իրենց սխեման, բայց վստահ եմ, որ մի փոքր ավելի հարձակվողական կխաղան ու ռիսկային կգործեն։ Սա իհարկե մեզ կտա տարածություններ և հույս ունեմ, որ կօգտագործենք դրանցից։ Հայտացուցակի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են վաղվա խաղին»։
«Մենք բոլոր խաղերից առաջ՝ մարզումներ ժամանակ նախապատրաստվում ենք ամեն ինչի՝ ինչ հնարավոր է ֆուտբոլում։ Ֆուտբոլն այսպիսին է, երբեմն հաջողում ես, երբեմն, ոչ։ Հույս ունեմ, որ վաղը ցույց կտանք լավ որակի խաղ»։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած 1-ին հանդիպումն ավարտվել էր Հայաստանի չեմպիոնի հաղթանակով՝ 4։1 հաշվով։
«Նոա»-«Օլիմպիա Լյուբլյանա» հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում։ Մեկնարկը՝ 20։00-ին։