Fastex Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Արարատին» և հաղթեց 4։2 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացեց Հաջի Մուստաֆա՝ 20-րդ րոպեին։ 26-րդ րոպեին Էդգար Գրիգորյանի փայլուն անցումից ու կատարած փոխանցումից հետո «Արարատի» ֆուտբոլիստ Մոհամեդ Ֆոֆանան գրավեց սեփական դարպասը։
39-րդ րոպեին Ադամ Մեիտեն խաղադաշտի կենտրոնից խփած շքեղ գոլով կրկին առաջ մղեց «Արարատին»։ Տեսանյութը՝ այստեղ։
Մինչ 77-րդ րոպեն Ալբերտ Սաֆարյանի գլխավորած թիմը հաշվի մեջ առջևում էր, սակայն, նախ Ժոաու Կեյրոշը վերականգնեց հաշվի հավասարությունը, ապա Արայիկ Էլոյանը առաջ մղեց «Արարատ-Արմենիային»։ Վերջինս ստացել էր 11-մետրանոց իրացնելու իրավունք, սակայն նրա հարվածը հետ մղեց Ադել Անզիմատի-Աբուդուն, ինչից հետո միայն Էլոյանին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը։
Այսպիսով, Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն անցկացրած 3 հանդիպումներից հետո 7 միավորով 2-րդ հորիզոնականում է։ «Արարատը», որն անցկացրել է 5 հանդիպում, իր ակտիվում ունի 1 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ տուրի մյուս խաղերում ԲԿՄԱ-ն ու «Վանը» գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել, «Ուրարտուն» 2։1 հաշվով հաղթել էր «Վանին», իսկ «Գանձասարն» ու «Շիրակը» հաղթողին չէին պարզել՝ 1։1․