Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Պուշկաշ Ակադեմիան չհաղթեց․ Գեորգի Հարությունյանը մնաց պահեստայինների նստարանին
30 Օգոստոս 2025

Պուշկաշ Ակադեմիան չհաղթեց․ Գեորգի Հարությունյանը մնաց պահեստայինների նստարանին

Հունգարիայի առաջնության 6-րդ տուրում ԴՎՏԿ-ն ընդունել էր «Պուշկաշ Ակադեմիային»։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանն ընդգրկված էր հյուրերի հայտացուցակում, սակայն խաղաժամանակ չստացավ։

Հատկանշական է, որ «Պուշկաշ Ակադեմիայի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը կատարեց ընդամենը 2 փոփոխություն՝ 85-րդ րոպեին և հիմնական ժամանակին ավելացրած 1-ին րոպեին։

Այս հանդիպումից հետո «Պուշկաշ Ակադեմիան» 10 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Հաջորդ տուրում Հարությունյանի թիմը կմրցի «Դյորի» հետ, բայց մինչ այդ հանդիպում կանցկացնի Հունգարիայի գավաթի խաղարկության շրջանակում՝ հյուրընկալվելով ուժեղությամբ 2-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Վասասին»։

Նախորդ հոդվածը
15 րոպեում 3 գոլ․ Արարատ-Արմենիան հաղթեց Արարատին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Նոայի խաղացանկն ու ժամանակացույցը Կոնֆերենցիաների լիգայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։