BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Ալաշկերտը վստահ հաղթանակ տարավ Նոայի նկատմամբ (տեսանյութ)
31 Օգոստոս 2025

Ալաշկերտը վստահ հաղթանակ տարավ Նոայի նկատմամբ (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունել էր «Նոային» ու վստահ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Օլավալե Ֆարայոլան՝ 11-րդ րոպեին (տեսանյութ)։ 41-րդ րոպեին, Ֆարայոլայի փոխանցումից, «Ալաշկերտի» հաղթանակն ամրապնդեց Մոմո Ֆանյա Տուրեն (տեսանյութ)։ 

Սա Վահե Գևորգյանի գլխավորած թիմի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր «չոր» հաշվով։

Այս հաղթանակից հետո 4 հանդիպում անցկացրած «Ալաշկերտը» 9 միավորով 2-րդ տեղում է։ «Նոան» 6 միավորով 5-րդն է, բայց անցկացրել է 3 հանդիպում։

Հիշեցնենք, որ տուրի մյուս խաղերում «Ուրարտուն» հաղթել էր «Փյունիկին» (2։1), «Արարատ-Արմենիան»՝ «Արարատին» (4։2), իսկ ԲԿՄԱ-«Վան» և «Գանձասար»-«Շիրակ» խաղում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտ-Նոա. Մեկնարկային կազմեր. Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
10 հոգով մնացած Կրասնոդարը 1 միավոր վաստակեց ԲԿՄԱ-ի դեմ խաղում․ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։