BazaResidence
Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին| Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)|
Արժանի էինք հաղթանակի․ Ավելի ուժեղ էինք դաշտում ու արտառոց ոչինչ չկա․ Վահե Գևորգյանը՝ Նոայի հետ հաղթական խաղից հետո (տեսանյութ)
31 Օգոստոս 2025

Արժանի էինք հաղթանակի․ Ավելի ուժեղ էինք դաշտում ու արտառոց ոչինչ չկա․ Վահե Գևորգյանը՝ Նոայի հետ հաղթական խաղից հետո (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Ալաշկերտ»-«Նոա» հանդիպումից հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

«Հերթական ծանր հանդիպումն էր։ Այն դրվագներում, որտեղ պետք է տիրեինք նախաձեռնությանը՝ տիրեցինք։ Ինչպես որ պատրաստվել էինք այս խաղին, ինչ թույլ ու ուժեղ կողմեր նկատել էինք մրցակցի մոտ, վերլուծել էինք ու 100 տոկոսով չէ, 90 տոկոսով իրացրինք ու հաղթեցինք։ Դժգոհ եմ պահերի իրացումից։ Չեմ ասում, որ «Նոային» պարտավոր էինք 5։0 հաղթել, բայց հասկանում էինք, որ «Նոան» այն թիմերից է, երբ ունենում ես պահ ու չես խփում, իրենք կարող է 1 գոլից հետո հետ գան խաղ։ Կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի ու ավելի ուժեղ էինք դաշտում, բայց ես ֆուտբոլիստներին էլ ասացի, որ չպետք մեր գլուխը կորցնենք այս հաղթանակներից հետո։ Պետք է շարունակենք պատրաստվել առաջնության մնացած հատվածին։ Արտառոց ոչինչ տեղի չի ունենում»։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» հաղթել էր 2։0 հաշվով։ 

Նախորդ հոդվածը
Հեշտ չէ կենտորնացվածությունը Եվրոպայից տեղափոխել Հայաստանի առաջնություն․ Սանդրո Պերկովիչը՝ Ալաշկերտից կրած պարտությունից հետո (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ինտերը պարտվեց Ուդինեզեին․ Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։