BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Հեշտ չէ կենտորնացվածությունը Եվրոպայից տեղափոխել Հայաստանի առաջնություն․ Սանդրո Պերկովիչը՝ Ալաշկերտից կրած պարտությունից հետո (տեսանյութ)
31 Օգոստոս 2025

Հեշտ չէ կենտորնացվածությունը Եվրոպայից տեղափոխել Հայաստանի առաջնություն․ Սանդրո Պերկովիչը՝ Ալաշկերտից կրած պարտությունից հետո (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Ալաշկերտ»-«Նոա» հանդիպումից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է խաղի մասին և պատասխանել լրագրողների հարցերին․

«Շնորհավորում եմ «Ալաշկերտին»։ Արժանի հաղթանակ տոնեցին։ Գիտեինք, որ բարդ է լինելու այս խաղը՝ «Օլիմպիայի» դեմ խաղից 66 ժամ անց։ Փորձեցի շատ ռոտացիաներ կիրառել, հատկապես, այն ֆուտբոլիստները, որոնք քիչ խաղաժամանակ էին ստացել՝ այսօր ստացան, բայց մենք մենապայքարներում ոչինչ չէինք կարողանում անել։ 2-րդ կեսում փորձեցինք նրանց մի փոքր ավելի ճնշել 2 հարձակվողով, ինչը ռիսկային էր։ Մեր օրը չէր։ Շնորհավորում եմ «Ալաշկերտին» և շարժվում ենք առաջ»։

«Ես ունեմ երկար հայտացուցակ։ Նրանք բոլորը «Նոայի» ֆուտբոլիստներ են և դա պետք է ապացուցեն դաշտում։ Բարդ էր մեզ համար մեկնարկային կազմ հայտավորել, որովհետև «Օլիմպիայի» դեմ խաղից հետո խնդիրներ ունեինք։ Վնասվածքներ, հոգնածություն, հիվանդություններ։ Այսօր ընտրեցինք լավագույն կազմը»։

Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության մասին․

«Մեզ բարդ մրցակիցներ են բաժին հասել։ Բոլորը լավ թիմեր են, բայց ամեն ինչ մեզնից է կախված։ Եթե դու լավ ես խաղում՝ վիճակահանությունը լավն է, եթե վատ ես խաղում՝ վատն է։ Մենք պետք է կենտրոնանանք, որովհետև եվրոպական ֆուտբոլն այլ մակարդակ է։ Մենք կպայքարենք փլեյ-օֆֆ դուրս գալու համար։ Համաձայն չեմ, որ մեր մրցակիցները քիչ բարդ են։ Բոլոր մրցակիցները ուժեղ են։ Եվրոպական մրցասպարեզը բարդ է և մենք պետք է ցույց տանք այնտեղ այն՝ ինչ այսօր ցույց չտվեցինք»։




Հիշեցնենք, որ «Նոան» զիջել էր 0։2 հաշվով։

Նախորդ հոդվածը
Սլովանը դժվարին հաղթանակ տոնեց․ Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Արժանի էինք հաղթանակի․ Ավելի ուժեղ էինք դաշտում ու արտառոց ոչինչ չկա․ Վահե Գևորգյանը՝ Նոայի հետ հաղթական խաղից հետո (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։