BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Թիմը խաղաց այնքան, որքան՝ հնարավոր էր. Էդգար Թորոսյան
19 Փետրվար 2025

Թիմը խաղաց այնքան, որքան՝ հնարավոր էր. Էդգար Թորոսյան

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության ⅛ եզրափակիչում Նոան 2։0 հաշվով հաղթանակի հասավ Ալաշկերտի նկատմամբ։

Խաղից հետո Ալաշկերտի գլխավոր մարզչի օգնական Էդգար Թորոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

-Ի՞նչ կասեք խաղի մասին։

-Առաջին խաղակեսը բավականին լավ թիմային պաշտպանություն տարանք՝ ինչպես պլանավորում էինք, պետք է պաշտպանվեինք ու խաղայինք հակագրոհների վրա, ինչքան որ թույլ տվեց Նոան, այդքան էլ կարողացանք գրոհել։ Առաջին խաղակեսի վերջում ընդունեցինք գնդակ։ 2-րդ խաղակեսը մի քիչ տարբերվեց, արդեն կորցնելու բան չունեինք, փոխեցինք համակարգը, 4-4-2 դարձանք, 2-րդ հարձակվողը դաշտ մտավ, հետո 3-րդը, էլի ավելացրինք հարձակվողների քանակը, փորձեցինք մի քիչ ավելի բարձր խաղալ, այդտեղ ավելի շատ զոնաներ բացվեց, վտանգավոր պահեր կային մրցակցի կողմից, բայց թիմը խաղաց այնքան, ինչքան որ այսօր հնարավոր էր։ Նոան մեզանից ուժեղ էր, հաղթեց, շնորհավորում եմ։

-Թիմի նախապատրաստական շրջանն ինչպե՞ս կգնահատեք և կազմի առումով շա՞տ բան է փոխվել, որքանո՞վ եք հասցրել ավելի լավ պատրաստվել մրցաշրջանի 2-րդ հատվածին։

-Անցկացրել ենք հավաք։ նախապատրաստական շրջանը չեմ ասի, որ շատ լավ, բայց բավարար եմ գնահատում։ Ֆուտբոլիստներ կան, որ 3-4 օր առաջ են միացել թիմին, այսօր էլ 30-40 րոպե խաղացին, բնական է, որ պատրաստ չեն, բայց ունենք այն՝ ինչ ունենք։ Իրենց վիճակը լավանա, թիմի խաղը էլ ավելի լավ կլինի։

-Թիմի առջև ի՞նչ նպատակ է դրված։

-Դե ինչպես գիտեք մրցաշարային աղյուսակում շատ վատ տեղում ենք, պետք է լավ թիմ, լավ կորիզ, պինդ ընկույզ դառնանք։

-Ի՞նչ կասեք նոր ֆուտբոլիստների որակի մասին։

-Որակյալ ֆուտբոլիստներ են, վատ ֆուտբոլիստներ չեն, ուղղակի այսօր դեռ պատրաստ չէին, ստիպված էինք իրենց այսօր դուրս բերել խաղադաշտ։

Նախորդ հոդվածը
Հայաստանի գավաթ. Նոան դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Գանձասարի հետ
Հաջորդ հոդվածը
Վեստ Արմենիան պայմանագիր է կնքել էկվադորցի հարձակվողի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։