Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Նոան ևս մեկ համալրում ունի
03 Սեպտեմբեր 2025

Նոան ևս մեկ համալրում ունի

Հայաստանի չեմպիոն «Նոային» է միացել 25-ամյա պաշտպան Նաթանիել Սաինտինին։

Սաինտինին ծնվել է Գվադելուպայում (Ֆրանսիային պատկանող տարածք՝ Կարիբյան ծովի արևելյան մասում)։

Ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի շարքերը համալրել է «Սիոնից»։ Շվեյցարիան ներկայացնող ակումբից ևս մեկ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին «Նոան» հայտնել էր ավելի վաղ։ 

«Նոայի» նորեկը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Ֆրանսիայի «Լիգա 2»-ը ներկայացնող «Մարտիգ» թիմում, որի կազմում մասնակցել է 29 հանդիպման։

Պայմանագիրը կնքվել է 2+1 ձևաչափով։

Սաինտինին 2 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի Մ18 հավաքականում։

Նախորդ հոդվածը
Ուկրաինացի պաշտպանը կարիերան կշարունակի Վանում
Հաջորդ հոդվածը
Նոայի վերջնական հայտացուցակը՝ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։