BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Երկրպագուների միասնական երթ Հայաստան - Պորտուգալիա խաղից առաջ
04 Սեպտեմբեր 2025

Երկրպագուների միասնական երթ Հայաստան - Պորտուգալիա խաղից առաջ

Սեպտեմբերի 6-ին Հայաստան - Պորտուգալիա խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների մեծ երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), հավաքվում ենք 16։00-ից։

Սախարովի հրապարակում կմիավորվեն FAF-ի և Red Eagles-ի երթերը և միասին կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտ:

Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ և չկրել մրցակից կամ այլ թիմի մարզաշապիկներ և ատրիբուտիկա:

Մինչ երթի մեկնարկը Ֆրանսիայի հրապարակում սպասվում են նաև տարբեր խաղեր և մրցույթներ։
Հաշվի առնելով խաղի շուրջ ստեղծված մեծ աժիոտաժը, մեծ թվով կեղծ տոմսերի առկայությունը և իրական տոմսերի բազմակի վաճառքները, կուտակումներից խուսափելու համար երթը կմեկնարկի 17:45-ին, խաղի սկիզբը` 20:00։

Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք լինել թմբկահարից 15 մետր հեռավորությամբ և հետևել կազմակերպիչների հրահանգներին:

Նախորդ հոդվածը
Հայ շախմատիսներն Ուզբեկստանում մասնակցում են ՖԻԴԵ-ի Գրանդ Սվիս 2025 մրցաշարին
Հաջորդ հոդվածը
Յուրաքանչյուր միավոր կարող է վճռորոշ լինել․ Վիտինյա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։