Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Մենք պետք է ցույց տանք մեր բնավորությունը․ Էդուարդ Սպերցյան
05 Սեպտեմբեր 2025

Մենք պետք է ցույց տանք մեր բնավորությունը․ Էդուարդ Սպերցյան

Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի 1-ին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Պորտուգալիայի ընտրանու հետ։

Հայաստանի հավաքականի նախախաղային ասուլիսին Եղիշե Մելիքյանի հետ մասնակցել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Ես հիմա չեմ ցանկանում խոսել իմ տրանսֆերի մասին։ Հիմա ցանկանում եմ խոսել միայն վաղվա խաղի մասին, ինչ վերաբերվում է մոտիվացիային, դա միշտ կա՝ քանի որ մենք պրոֆեսիոնալ ենք, ինչ վերավերվում է նոր մարզչին, թիմում հիանալի մթնոլորտ է։ Մարզիչին մենք ճանաչում ենք։  Յուրաքանչյուր մարզիչ ունիր իր մոտեցումները։ Եղիշե Մելիքյանը չափազանց շատ խստապահանջ մարզիչ է, վերջին 5 օրվա ընթացքում մենք առավելագույն ուժերն ենք ներդրել, որպեսզի պատրաստ լինենք առաջիկա խաղերին։

Ֆիզիկապես և հոգեպես շատ լավ մարզավիճակում եմ, և տա Աստված, որ կարողանամ օգնել նաև Հայաստանի հավաքականին։ Բոլորը գիտեն, որ Պորտուգալիան աշխարհի լավագույն թիմերից մեկն է, բայց սա ֆուտբոլ է, մենք պետք է ցույց տանք մեր բնավորությունը և խաղի վերջին կտեսնենք, թե ինչպես կստացվի դա մեզ մոտ»,-ասել է Սպերցյանը։ 

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը մարտահրավեր է մեր թիմի համար․ Մեծ հարգանք ունենք այս թիմի նկատմամբ․ Ռոբերտո Մարտինես
Հաջորդ հոդվածը
Կան խնդիրներ, որոնք լուծելու համար եմ այստեղ․ Եղիշե Մելիքյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։