Կան խնդիրներ, որոնք լուծելու համար եմ այստեղ․ Եղիշե Մելիքյան
Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի 1-ին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Պորտուգալիայի ընտրանու հետ։
Քիչ առաջ կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը, որին մասնակցել է նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
«Բնականաբար, ոչ մեկին չեմ զարմացնի, որ ասեմ՝ մեզ համար շատ դժվար է լինելու։ Մենք գործ ուեննք շատ լուրջ հավաքականի հետ։ Այս հավաքականը Եվրոպական մակարդակի լավագույններից մեկն է։ Մենք դա հասկանում ենք, բայց մենք ունենք մեր պլանը։ Այնպես չէ, որ իրենք չունեն թույլ կողմեր։ Այո դրանք քիչ են, բայց կան։ Կաշխատենք օգտագործել դա ու փակել իրենց ուժեղ կողմերը։ Կփորձենք դաշտում մենք էլ մեր հարցերը լուծել»։
«Ասեմ, որ ես միշտ ունեմ խաղի պլան։ Կաշխատի, թե չէ, դա հարցի մյուս կողմն է։ Միշտ դրսից եմ տեսել հավաքականին, հիմա ներսից եմ տեսնում ու վստահությունս շատացել է։ Այս տղաների հետ կարելի է գնալ ճանապարհ։ Ինչ կլինի վաղը՝ չեմ կարող ասել։ Գուշակելը դժվար է, բայց համոզված եմ, որ կտեսնենք փոփոխություն խաղի մեջ և նվիրվածություն խաղի մեջ»։
«Թիմի ավագի հարցը բարդ է։ Վաղը կտեսնենք։ Մի քանիսն են արժանի, աշխատանք են տանում, բայց թևկապը չի նշանակում, որ նա է առաջին ու միակ լիդերը։ Թիմում ունենք լիդերներ, որոնց համար կարևոր չէ ավագի թևկապը։ Մնացածն ավելի կոնկրետ վաղը։ Էմոցիոնալ եմ, այո, քանի որ ֆուտբոլում եմ 35 տարի, բայց իմ որոշումները էմոցիաների տակ չեն, իսկ խաղի մեջ միշտ կարող են լինել էմոցիաներ»։
«Ես խնդիր ունեմ Պորտուգալիայի դեմ խաղալ։ Ներսում խնդիր չունեմ, չեմ ունեցել ու վստահ եմ չեմ ունենա հավաքականում»։
«Ես մտածում եմ սերնդափոխության ու թիմը երիտասարդացնելու մասին։ Չեմ ուզենա կտրուկ քայլեր անել։ Կամաց-կամաց հարցեր կան, որի լուծումները ես կգտնեմ ու գիտեմ»։
«Ստյոպա Մկրտչյանը վնասվածք ունի և չի մասնակցելու խաղերին։ Մեծ կորուստ է, բայց ունենք այն ինչ ունենք»։
«Ապագայում կունենանք հուսալի պաշտպանություն։ Նրանք այն տարիքում են, որ կունենան պրոգրես։ Ինչքանո՞վ կկարողանան օգնել՝ ռիսկ է, բայց ես չեմ վախենում նման տղաների հետ գնալ առաջ, քանի որ եթե չհաղթենք վաղը՝ կհաղթենք ապագայում։ Առանց այս փորձությունի՝ չենք ունեն ապագայում լավ պաշտպանություն»։
«Երբ եկա հավաքական՝ վստահությունս շատացավ։ Ես տեսնում եմ դիսցիպլինա, տեսնում են կոլեկտիվ։ Առաջ թիմի ներսում չեմ եղել, բայց իմ օրոք միայն դրականն եմ տեսնում ու հավատում եմ։ Ինչ վերաբերվում է իմ առաջադրանքին՝ այս փուլում կոնկրետ խնդիրներ չկա։ Իմ առջևի միակ խնդիրն այն է, որ կան պրոբլեմներ՝ պետք է լուծել։ Թե ինչ պրոբլեմներ՝ չեմ կարող ասել։ Կստացվի այս ցիկլում կամ մյուսում»։
«Չանչարևիչը վնասվածք ունի։ Չեմ կարող հիմա ասել, թե ով է խաղալու, բայց Օգնյենը վնասված ունի՝ ռիսկի տակ է՝ պետք է որոշում կայացնենք»։
«Արդեն 5 տարի աշխատում եմ Հայաստանում և ոչ մի անգամ չեմ խուասփել որևէ բանից։ Բոլոր հարցերին պաըասխան ունեմ, բայց չէի ուզի հիմա խոսել իմ ու ՀՖՖ-ի հարաբերությունների մասին։ Այս հանդիպումներից հետո կստեղծենք առիթ ու բոլոր թեմաների մասին բաց կխոսենք։ Ես պատրաստ եմ։ Կարող եմ ասել, որ ամեն ինչ նորմալ է։ Չեմ տեսնում ինձ խանգարող հանգամանքեր»։