BazaResidence
Մեկնարկել է Հայաստան-Մոլդովա հանդիպման տոմսերի վաճառքը| Գավին լաց է եղել՝ իմանալով, որ հրավիրվել է Իսպանիայի հավաքական ԱԱ-2026-ի համար (տեսանյութ)| Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Նորվեգիայում մասնակցել է Coach Mentor ծրագրին| Հավանականություն կա, որ կհեռանամ. Սպերցյան| Աղբյուր. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի հետ| Շախմատի կանանց անհատական ԵԱ. Հայաստանից առաջնությանը 16 շախմատիստ կմասնակցի|
Վրացի մրցավարները կսպասարկեն Հայաստան-Իռլանդիա հանդիպումը
07 Սեպտեմբեր 2025

Վրացի մրցավարները կսպասարկեն Հայաստան-Իռլանդիա հանդիպումը

Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը կընդունի Իռլանդիայի ընտրանու հետ։

Հայտնի է հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։

Խաղի գլխավոր մրցավարը Գեորգի Կիկաչեիշվիլին է։ Նրան եզրերում կօգնեն Դավիդ Ահվելդիանին և Դավիդ Գաբիսոնիան։ 4-րդ մրցավարը Գեորգի Կրուաշվիլին է։ Բոլորը ներկայացնում են Վրաստանը։

ՎԱՌ-ը սպասարկող մրցավարներն էլ Նիդերլանդներից են։ ՎԱՌ-ի գլխավոր մրցավարը Դենիս Հիգլերն է, նրա օգնականը՝ Ռիչարդ Մարտենսը։

Նշենք, որ Կիկաչեյշվիլին սպասարկել է 2024 թվականին կայացած Հայաստան-Ղազախստան (2։1) ընկերական հանդիպումը։

Հիշեցնենք, որ Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին և կմեկնարկի 20։00-ին։

Նախորդ հոդվածը
Մեղավորությունն իմն է․ Հաճելի չէ պարտվելը, բայց տեսա կռիվ ու նվիրվածություն․ Եղիշե Մելիքյան
Հաջորդ հոդվածը
Նոր ընկեր ձեռք բերեցի․ Ռոնալդուն՝ հայտնի դարձած հայ պատանու տեսանյութը հրապարակել է իր էջում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։