Մեղավորությունն իմն է․ Հաճելի չէ պարտվելը, բայց տեսա կռիվ ու նվիրվածություն․ Եղիշե Մելիքյան
Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա (0։5) խաղից հետո Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ ովքեր մարզադաշտում էին։ Շնորհակալ եմ Ձեզ՝ մինչև վերջ աջակցելու համար։ Դա շատ կարևոր էր մեր թիմի համար։ Ես դա կօգտագործեմ՝ խոսելով իմ թիմի հետ՝ ասելով, որ մեզ հավատում են ու կշարժվենք առաջ»։
«Ես ասել էի, որ ունենք պլան։ Մենք պետք է ամեն խաղին պատրաստ լինենք և իմանանք, թե ինչ ենք անելու դաշտում, բայց դուք տեսաք, որ ամեն ինչ չէ, որ կարող է մեզ մոտ ստացվել։ Դա նրանից էր, որ մրցակիցն ուժեղ էր ու կարող էր արագ արձագանքել մեր մտահաղացումներին։ Իրենք որակյալ ֆուտբոլիստներ ունեին ու լուրջ պրեսինգ էինք կիրառում։ Մեր պլանները շատ դժվար է իրագործել կարճ ժամանակում ու նման թիմի դեմ»։
«Ես տեսա կռիվ, նվիրվածություն ու պայքար։ Այդ թիմից գնդակ խլելը շատ դժվար հարց էր։ Ես ասել էի, որ պետք չէր շատ ճնշել։ Ես պաշտպանության ձև էի ասել, որը որ նրանք կատարում էին, բայց ինչքան էլ ճիշտ կատարեին դա խեղդվեց։ Ուրախ եմ, որ ունենք նման երիտասար ֆուտբոլիստներ, որոնց կարող ենք հնարավորություն տալ ու ապագայում տեսնել լավ թիմ։ Հաճելի չէ, տխուր եմ։ Ընդունում եմ ու ներողություն եմ խնդրում արդյունքի համար»։
«Թևկապը վստահեցի Բարսեղյանին և ապագայում կունենամ ավելի կոնկրետ վերլուծություն։ Բայց Տիգրանին ավագի թևկապը վստահելը զարմանալի չէ։ Նա փորձառու է և մենք ունենք ավանդույթ, որ տարիքով մեծերը եղել են թիմի ավագը։ Այդ հանգամանքն էլ կար։ Այո, Սպերցյանը մեր թիմի լիդերներ է, մեր ներկան ու ապագան է, մեր թիմի աստղերից մեկն է, ես նրան համարում եմ եվրոպական մակարդակի ֆուտբոլիստ։ Իր ժամանակն էլ կգա ու համոզված եմ, որ մոտ ապագայում կկրի թիմի ավագի թևկապը։ Հիմա էլ է արժանի, բայց վստահ եմ, որ մոտ ապագայում նրան կտեսնենք այդ դերում»։
«Պետք է լավ աշխատենք Իռլանդիայի դեմ խաղից առաջ։ Չեմ ուզում պատճառաբանություններ ման գամ։ Այո ժամանակը կարճ է եղել, բայց ես այստեղ չեմ, որ պատճառներ ման գամ։ Պարտվել ենք, մեղավոր եմ՝ ընդունելով այս պարտությունն ու փորձը, պինդ մնալով, միասին, լավ մնալով, լավ կոլեկտիվով կշարվենք առաջ։ Փոփոխությունների մասին վաղ է խոսելը, քանի որ պետք է վերլուծեմ խաղը, հասկանամ ավելի պարզ և պետք է հասկանանք վնասվածքների ու հոգնածության հարցը»։
«Խաղի ժամանակ նկատեցի, որ, երբ հուշում էի բարձր խաղալու ու պրեսինգ անելու, նրանք շատ արագ դուրս էին գալիս որակի հաշվին ու 1,2,3 ես հասկացա, որ պատրաստ չենք դրան ու դա մեծ ռիսկ էր։ Ես որոշումներս էմոցիոնալ չեմ կայացնում ու չեմ կարծում, որ մենք սխալվել ենք պլանում, որովհետև, եթե չխաղային այս բլոկում՝ ավելի մեծ խնդիր կունենայինք։ Ունեին առավելություն, քանի որ մեկը մեկի դեմ նրանք ուժեղ էին։ Եթե թիմը պարտվել է 0։5, ուրեմն սխալվել ենք բոլորս»։
«Չեմ զղջում, որ առանց ընկերական խաղերի եմ եկել։ Ես գիտեմ, թե ուր եմ եկել ու գնալու եմ մինչև վերջ։ Ինձ կարող են նման խաղերում քննադատել, ընդունել եմ, ընդունում եմ, բայց մոտ ապագայում՝ 6 ամսից կամ 1 տարուց ես կուրախացնեմ իմ ժողովրդին»։
«Մենք շատ լավ աշխատում ենք, ունենք սելեկցիոն բաժին։ Ինքս խոսել եմ Միրանյանի հետ։ Նա պրակտիկայի կարիք ուներ, չէր խաղում, խոսել եմ, որ իրավիճակը լավացնի, գա։ Գոհ եմ Բարսեղյանի ու Սելարայանի աշխատանքից՝ նրանք ավել բան չէին կարող անել նման հզոր հավաքականի դեմ։ Պինդ կլինենք ու լավ կլինի»։
«3-4 խաղից կհասկանամ թիմին, բայց ասեմ, որ ունենք որակ, ոգի, նվիրվածություն, բայց այս խաղը, նման խաղերը ցուցանիշ չեն։ 1 ամիս, 2 ամիս ու ես կոնկրետ կարծիք կունենամ խորքային խնդիրների մասին։ 1 խաղով բարդ է»։
«Մենք ունենք ֆիզպատրաստության մարզիչ ու սարքավորումներ, որոնք վաղը կտան պատասխաններ՝ թիմի վիճակի մասին։ Հիմա չեմ կարող կոնկրետ ասել, իսկ Հենրի Ավագյանի մասին, բժիշկն ասեց, որ ունի խնդիր, բայց հիմա ինքը սթրեսի մեջ է, ցավեր ունի ու վաղը նոր կերևա նրա վնասվածքի լրջությունը»։
«Այո, 1-ին կեսից հետո բարկացած գնացի, քանի որ 1-ին կեսն ավարտվել էր 3։0․ Ավելի շուտ գնացի, որ վերլուծեինք 1-ին կեսը՝ մինչև թիմի գալն ու ունենայի ժամանակ, թե ինչ պետք է ասեմ։ 1-ին կեսից հետո միայն ուզեցա հոգեբանորեն օգնել։ Ես լավ հասկանում եմ, որ մեր թիմի պաշտպանությունը 20-21 տարեկան տղաներն են, որոնք խաղալու էին երիտասարդականում։ Կեսից հետո միայն ոգևորել ու կարեկցել եմ ու նշել եմ, թե ինչի վրա ուշադրություն դարձնեն։ Վերջում էլ ասեցի, որ 3 օր հետո խաղ ունենք, տխուր ենք, պարտվել ենք, բայց պետք է լինենք պրոֆեսիոնալ, քանի որ նեգատիվը խանգարում է վերականգնվել։ Աշխատում ենք ու պատրաստվում առաջիկա խաղին»։
«Ես եկել եմ հավաքական ու բոլորս գիտենք, որ հավաքականն ունեցել է խնդիրներ, դրա համար եմ եկել։ Նորմալ է, որ կարճ ժամանակ անց գալուց հետո՝ ինձ առջև առաջադրանք չէին դնելու։ Պետք է սկբից լուծենք խնդիրներն, ապա մտածենք արդյունքների մասին։ Կարճ ժամանակում շատ աշխատանք է տարվել։ Շատերի հետ եմ զրուցել ու պաշտպանների հետ պետք է շատ աշխատեմ, թե պրակիտկայով, թե թեորիայով, բայց ժամանակ է պետք, որ կարողանանք այդ խնդիրները լուծել։ Ժամանակ է պետք ու համոզված եմ՝ կլուծվեն»։
Հիշեցնենք, որ Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնակի 20։00-ին։