BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Ինձ համար գլխավորը թիմին օգուտ տալն է․ Նաիր Տիկնիզյան
08 Սեպտեմբեր 2025

Ինձ համար գլխավորը թիմին օգուտ տալն է․ Նաիր Տիկնիզյան

Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը վաղը՝ սեպտեմբերի 9-ին ընդունելու է Իռլանդիայի ընտրանուն։

Հանդիպումից առաջ տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսները։

«Զգացողությունս լավ է։ Պորտուգալիայի դեմ բարդ հանդիպում էր, արդյունքն էլ լավը չէր, բայց մենք գիտակցում ենք ողջ պատասխանատվությունն ու կարևորությունը։ Մենք վերլուծել ենք մեր սխալները»։

«Հասցրել ենք վերլուծել մրցակցին, բայց ճիշտ չի լինի հիմա ներկայացնել մրցակցի ուժեղ ու թույլ կողմերը։ Հուսով եմ, որ այլևս շուտ չեն փոփոխվի գլխավոր մարզիչները և կհասցնենք աշխատել»։

«Կա մարզիչ ակումբում և հավաքականում։ Նրանք ավելի լավ կկարողանան գնահատել, թե ես որտեղ կարող եմ խաղալ։ Ինձ համար գլխավորը թիմին օգուտ տալն է»։

«Մեր երկրպագուներին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Ռոնալդուն համաշխարհային ֆուտբոլի լեգենդ է և որ երկրպագուները որոշել էին նրան շնորհավորել՝ նորմալ է։ Եթե վաղն էլ նման մթնոլորտ լինի, հուսով եմ, կկարողանանք ուրախացնել մեր ազգին»։

«Շնորհակալ եմ, որ ինձ համարում եք հավաքականի լիդերներից մեկը։ Կասեմ մի բան՝ ցանկացածը, ով հավաքականում է պետք է լինի լիդեր իր դիրքում, բայց անկեղծ կասեմ՝ Պորտուգալիայի դեմ խաղում առաջնորդի ոչ մի հատկություն ցույց չեմ տվել։ Մենք պետք է համբրություն ցուցաբերենք, հսկայական աշխատանք կատարենց ու արդյունքի կհասնենք»։

«Շատ եմ ցանկանում հայերեն սովորել, որպեսզի իմ երկրում կարողանամ իմ լեզվով խոսել։ Ես փորձել եմ, բարդ էր, բայց շարունակում եմ աշխատել։ Այս պահին, ցավոք, հայերենին չեմ տիրապետում»։

«Մենք առաջադրանք չունեինք Պորտուգալիայի հավաքականից որևէ մեկի դեմ խաղալու, լինի դա Ռոնալդուն, թե Ֆելիշը։ Մենք խաղում էինք ողջ ընտրանու դեմ։ Ինչ վերաբերում է Պորտուգալիայի դեմ բաց թողած գոլերին, կրկին ասեմ, մենք դա մոռացել ենք և շարժվում ենք առաջ»։

«Ինձ ոչ թե խոտածածկը խանգարեց, այլ կոորդինացիաս ու դիրքիս ընտրությունը։ Կարող ենք ասել, որ նույն պայմաններում էինք խաղում և Պորտուգալիային խոտածածկը չխանգարեց»։ 

Նախորդ հոդվածը
Վստահ եմ, որ մեր հաղթանակներով շուտով կուրախացնենք մեր ազգին․ Հենրի Ավագյանի գրառումը
Հաջորդ հոդվածը
Հավատացեք մեզ և մեր մոտ ամեն ինչ լավ կլինի․ Եղիշե Մելիքյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։