BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Հայաստանի հավաքականը Երևանում հաղթեց Իռլանդիայի թիմին
09 Սեպտեմբեր 2025

Հայաստանի հավաքականը Երևանում հաղթեց Իռլանդիայի թիմին

ԱԱ-2026-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում 2։1 հաշվով հաղթեց Իռլանդիայի թիմին:

44-րդ րոպեին մեր ընտրանին վաստակեց 11-մետրանոցի իրավունք, որը դիպուկ իրացրեց Էդուարդ Սպերցյանը։ 25-ամյա կիսապաշտպանի գոլը, հենց մարզադաշտից, այստեղ։

51-րդ րոպեին Հրանտ Լեոն Ռանոսը կրկնապատկեց Հայաստանի թիմի առավելությունը, իսկ րոպեներ անց իռլանդացիները կրճատեցին հաշվի տարբերությունը։ 

88-րդ րոպեին Արթուր Սերոբյանը երրորդ գնդակն ուղարկեց Իռլանդիայի հավաքականի դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս իրավիճակի պատճառով չեղարկեց գոլը։  

Հայաստանի հավաքականը խաղադաշտ է դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով՝ Չանչարևիչ, Փիլոյան, Հարությունյան, Մուրադյան, Թիկնիզյան, Սպերցյան, Իվու, Կ. Հովհաննիսյան, Զելարայան, Բարսեղյան, Ռանոս:

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականն 1-ին կեսից հետո հաղթում է Իռլանդիային (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Արժանի էինք պարտության․ Իռլանդիայի հավաքականի մարզիչը՝ Հայաստանից կրած պարտությունից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։