BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Արժանի էինք պարտության․ Իռլանդիայի հավաքականի մարզիչը՝ Հայաստանից կրած պարտությունից հետո
09 Սեպտեմբեր 2025

Արժանի էինք պարտության․ Իռլանդիայի հավաքականի մարզիչը՝ Հայաստանից կրած պարտությունից հետո

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի 2-րդ տուրի Հայաստան-Իռլանդիա (2։1) հանդիպումից հետո կայացել է Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հեիմիր Հալգրիմսոնի հետխաղային մամուլի ասուլիսը։

Ներկայացնում ենք 58-ամյա մասնագետի ուշագրավ մտքերը․

«Այս խաղն ինձ դուր չեկավ, քանի որ ագրեսիվ չէինք հարձակման գծում, իսկ պաշտպանությունում այդքան էլ լավ չխաղացինք։ Արժանի էինք պարտության»։

Նախկինում իսլանդացի մասնագետն ասել էր՝․ «Հայաստանի դեմ խաղերում պետք է 6 միավոր վաստակենք»։ Այդ մասին հարցին ի պատասխան Հալգրիմսոնն ասաց․

«Նման խաղերում բարդ է հաղթելը Հայաստանի հավաքականի նման թիմերին։ Պետք է ճիշտ հետևություններ անել»։

«Միշտ եմ իմ թիմից լավ խաղեր ակնկալում։ Չեմ կարող ասել, թե ինչ եղավ։ Ամեն ինչ կանենք հաջորդ խաղերում դրական արդյունքի հասնելու համար»։

«Պատճառների մասին կասեմ, որ շատ թույլ խաղացինք պաշտպանությունում ու հարձակման գծում։ Մենք լավ էինք պատրաստվել այս խաղին, բայց Հայաստանին շատ ազատություններ տվեցինք»։

«Պորտուգալիայի դեմ խաղում միակողմանի խաղ էր։ Երևի, նրանք ճիշտ հետևություններ են արել։ Մենք վերլուծել էինք մրցակցին, բայց չկարողացանք հաղթել»։

«Մեր խաղի համար կան որոշ բացատրություններ, բայց ես չեմ ուզենա պատճառներ բերել։ Անպայման կվերլուծենք այս խաղը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում աչքի էին ընկել Էդուարդ Սպերցյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը։ Մրցակցի միակ գոլը հեղինակել Էվան Ֆերգյուրսոնը։

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը Երևանում հաղթեց Իռլանդիայի թիմին
Հաջորդ հոդվածը
Ես տղաներին ասացի, որ հայ ազգը հաղթանակների կարիք ունի․ Եղիշե Մելիքյանը՝ Իռլանդիայի դեմ հանդիպումից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։