ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մեդալակիր սամբիստներին| Աղբյուր. Մոտան կհեռացվի Լուդոգորեցից| Ծանրամարտի երիտասարդների և Մ23 ԵԱ. այսօր Հայաստանը 3 ներկայացուցիչ ունի| Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին| Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին| Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր|
Ես տղաներին ասացի, որ հայ ազգը հաղթանակների կարիք ունի․ Եղիշե Մելիքյանը՝ Իռլանդիայի դեմ հանդիպումից հետո
09 Սեպտեմբեր 2025 |  370

Ես տղաներին ասացի, որ հայ ազգը հաղթանակների կարիք ունի․ Եղիշե Մելիքյանը՝ Իռլանդիայի դեմ հանդիպումից հետո

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի 2-րդ տուրի Հայաստան-Իռլանդիա (2։1) հանդիպումից հետո կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետխաղային մամուլի ասուլիսը։

Ներկայացնում ենք Մելիքյանի ուշագրավ մտքերը․

«Այսօրվա խաղի պլանը հաղթելն էր։ Եթե խաղի պլանից խոսենք՝ շատ բան կարելի է ասել»։

«Մենք գիտեինք, որ Ռանոսը խաղաժամանակի խնդիր ուներ։ Ռեալիզացիան ֆուտբոլում ամենաբարդ հարցն է, բայց մենք չենք կարող ամեն պահն օգտագործել։ Ամեն դեպքում գոհ եմ, չեմ ուզում մտածել այն գոլերի մասին, որոնք չենք խփել։ Կարևոր է, որ խփած գոլերը մեզ տվեցին հաղթանակ»։

«Ընդհանուր պաշտպանների մասին կարող եմ ասել, որ 0։5 պարտությունից հետո այստեղ էի և իմ տրամադրությունը շատ վատ չէր ու մի տեղ ես դրական էի տրամադրված, մի տեղ հումոր էի անում, բայց ես եմ գլխավոր մարզիչը, ես եմ թիմի ոգին ու լիդերը, ինձ չպետք է տեսնեն կոտրված ու տխուր։ Բոլորս տխուր էինք, բայց եթե կան մարդիկ, որոնք մտածում են, որ ես չեմ տխրել, հավատացեք, որ մի քանի գիշեր չեմ քնել՝ տխրությունն ուրախության վերածելու համար»։

«Խնդրում եմ մի նեղացրեք մեզ, հավատացեք մեզ։ Միասին լինենք ու ամեն ինչ լավ կլինի։ Ես հանդերձարանում ասեցի, որ մեր ազգը հաղթանակի կարիք ունի։ Ես շատ ուրախ եմ»։

«Ինչ վերաբերվում է պաշտպաններին, մենք աշխատեցինք։ Բոլորս մեծ գործ ենք արել, քանի որ 0։5-ից 3 օր հետո նույն սխալները չանելը կարևոր էր։ Մենք կունենանք բարդ խաղեր, շատ բարդ է ստաբիլությունը պահել։ Դուք չգիտեք, թե մենք ինչքան խնդիրներ ունենք, բայց մենք կաշխատենք ամեն խաղի դրանք լուծել»։

«Եթե նկատեցիք Պորտուգալիայի դեմ խաղին այլ տակտիկա էր և 2 օր աշխատելու ու 1 օր վերականգնվելուց հետո մենք տակտիկան լիովին փոխել էինք։ Անակնկալ էիք ուզում՝ մենք դա արեցինք»։

«Ես չեմ բողոքում քննադատությունից։ Շնորհակալ եմ քննադատության համար, քանի որ այն ինձ մոտիվացրեց։ Դա մարդկանց իրավունքն է՝ առավել ևս 0։5-ից հետո»։

«Միայն մեր տղաներն ու մենք գիտենք, թե ինչ տակտիկական աշխատանք ենք տարել։ Մեր աշխատանքում կար նվիրվածություն, հավատ և տակտիկական պայքար»։

«Չանչարևիչից շնորհակալ եմ։ Նա հուսալի խաղաց։ Կար ոտքով խաղի խնդիր։ Ավագյանը շատ լավ գիտի մեր մտահաղացումները, իսկ Չանչարևիչը 1 օրում չէր կարող դա հասկանալ, բայց, ամեն դեպքում շնորհակալ եմ նրանից»։

«Դուք պաշտպանների մոտ հոգեբանական մեծ տարբերություն կտեսնեք։ Ես պաշտպան եմ եղել և կուզենամ տեսնել այնպիսի պաշտպան՝ ինչպիսին ես եմ։ Դուխով, ագրեսիվ և վստահ։ Կարող են սխալներ անել, ես էլ եմ արել, բայց միայն հավատքի շնորհիվ կարող են արդյունքի հասնել»։

«Վստահ եմ, որ Վահան Բիչախչյանը մեկնարկայինի ֆուտբոլիստ է ու այսօր մեկնարկայինում չէր։ ՈՒղղակի սխեմայի պատճառով,բայց նա փոխարինման մտավ ու պայքարեց։ Բոլորը, ովքեր փոխարինվեց պայքարեցին ու հաղթեցինք։ Հուսով եմ, կստացվի այդ ամենը ստաբիլ պահել։ Ուզում եմ իմ տղաներին օգնել ինչ-որ բանով, որպեսզի վստահություն գա։ Նույնը Նալբանդյանի և Մանվելյանի մասին, ուղղակի ռիսկային խաղ գնաց վերջում, այլապես նրանք կմտնեին խաղադաշտ։ Ֆուտբոլիստներ կլինեն, որ ուզենամ, թե ոչ կնեղացնեմ։ Ֆուտբոլիստներին խնդրանքով եմ դիմել, որ այդ ամենին մոտենան պրոֆեսիոնալ»։

«Ես այնպիսի աշխատելաոճ ունեմ, որ ոչ մի րոպե չեմ թուլացնի։ Եթե 10 խաղ էլ հաղթենք, ես չեմ թուլացնի թիմին։ Ամեն խաղ ունի իր պատասխանատվությունն ու արժեքը, բայց ֆուտբոլում ամենաբարդը ստաբիլությունն է։ Պետք է շատ աշխատել, որպեսզի ստանալ այդ ստաբիլությունը»։

«Դանիել Աղբալյանի բացակայությունն իմ որոշումն էր։ Նա արժանի էր, բայց պետք է բացականեր լինեին։ Մենք շատ ունենք 8 համարի ֆուտբոլիստներ։ Նա այն ունիվերսալ ֆուտբոլիստը չէ, ինչպիսին Դաշյանն է, իսկ Աղբալյանի դիրքը կենտրոնում է, որտեղ շատերը կան, բայց իր խաղն ինձ դուր է գալիս»։

«Յուրաքանչյուր մարզիչ ունի իր մոտեցում։ Ես էլ ունեմ իմն ու այդ թևկապը տալով կարող եմ հոգեբանական աշխատանք տանել ու հարցեր լուծել։ Հետագայում կհասկանամ, թե ինչ կարող եմ անել ու եթե փոփոխություններ անեմ ու դա օգնի այլ հարցեր լուծելու՝ կխոսեմ Տիգրանի հետ ու կհասկանանք, թե ինչպես օգնել թիմին»։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում աչքի էին ընկել Էդուարդ Սպերցյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը։ Մրցակցի միակ գոլը հեղինակել Էվան Ֆերգյուրսոնը։

Նախորդ հոդվածը
Արժանի էինք պարտության․ Իռլանդիայի հավաքականի մարզիչը՝ Հայաստանից կրած պարտությունից հետո
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների կազմերը

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։